News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հետևողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 18։45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ն «Վաղարշապատի հիվանդանոց» ԲԿ-ից քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս ենթարկվել է անձնական խուզարկության։ Արդյունքում հայտնաբերել են երկու փաթեթ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 24 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված և 2 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ դատապարտյալ Ա. Ս.-ն նոյեմբերի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատակիցներ Ս. Մ.-ի, Գ. Գ.-ի և Ս. Գ.-ի թողտվությունից և վերջիններիս կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանգամանքից, հիշյալ ծառայողներին պատկանող և անձամբ նրանց կողմից տրամադրված բջջային հեռախոսներով կապ է հաստատել Վաղարշապատ քաղաքի բնակիչ Կ. Վ.-ի հետ և պայմանավորվել թմրամիջոց ձեռք բերելու մասին։ Այնուհետև վերջինիս կողմից «Վաղարշապատի հիվանդանոց» ԲԿ է տեղափոխվել մարիխուանա տեսակի թմրամիջոց և այլ արգելված իրեր, որոնք քրեակատարողական վերոնշյալ ծառայողների գիտությամբ և թույլտվությամբ ԲԿ-ի ճաշարանում փոխանցվել են դատապարտյալ Ա. Ս.-ին։ Քրեակատարողական ծառայողները նույն վայրում դատապարտյալ Ա. Ս.-ի հետ ծխելու եղանակով օգտագործել են բերված թմրամիջոցի մի մասը, իսկ մնացածը, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, թողել են դատապարտյալի մոտ՝ բջջային հեռախոսներիի հետ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակելու համար քրեական գործը ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ