News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կանադայի նոր խորհրդարանի անդամները, որոնք օրենսդիր մարմնում ընտրվել են հոկտեմբերի 21-ի ընտրությունների արդյունքում, դեկտեմբերի 5-ին կսկսեն իրենց աշխատանքը։ Այս մասին ընդդիմադիր Պահպանողական կուսակցության առաջնորդ Էնդրյու Շիրի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Կանադայի վարչապետ, Լիբերալ կուսակցության առաջնորդ Ջասթին Թրյուդոն, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Խորհրդարանի անդամները դեկտեմբերի 5-ին՝ Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ավարտից անմիջապես հետո կարող են վերադառնալ Համայնքների պալատում իրենց աշխատանքին»,- Թրյուդոյին է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։ Վարչապետը նաեւ խոստացել է, որ Կանադայի ապագա կառավարությունը, որը պետք է ձեւավորվի նոյեմբերի 20-ին, սերտորեն կհամագործակցի ընդդիմադիր կուսակցությունների հետ՝ ի բարօրություն բոլոր կանադացիների։

Կանադայի Լիբերալ կուսակցությունը հոկտեմբերի 21-ին հաղթել էր խորհրդարանական ընտրություններում։ Ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, լիբերալները հաղթել են 338 տեղամասերից 157-ում՝ ստանալով ձայների 33,1 տոկոսը։ Պահպանողական կուսակցությունը հաղթել է 121 տեղամասում, երրորդ տեղում «Քվեբեկյան բլոկն» է, այնուհետեւ գալիս են Նոր ժողովրդավարական կուսակցությունը, Կանադայի «կանաչների» կուսակցությունը, մեկ մանդատ ստացել է անկախ թեկնածուն։

Մեծամասնության կառավարություն ձեւավորելու համար լիբերալներին անհրաժեշտ էր 170 մանդատ։ Թրյուդոն արդեն հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկի հետ խորհրդարանական կոալիցիա չի ստեղծի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ