News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իտալիայի հարավային եւ կենտրոնական տարածաշրջաններում անբարենպաստ եղանակի պատճառով փակվել են դպրոցները, ջրհեղեղներ են սկսվել, ծառեր են ընկել եւ ճանապարհներ են փակվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Երեքշաբթի օրը քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտարարել էր Կալաբրիա․ Բազիլիկատա հարավային շրջաններում եւ Սիցիլիա կղզում եղանակային վտանգավորության «կարմիր» մակարդակի մասին։ «Նարնջագույն» սպառնալիք է գրանցվել Ապուլիայում, եւ «դեղին»՝ եւս տասը իտալական շրջաններում։

Փրկարարական ծառայությունները քաղաքացիներին կոչ են արել խուսափել գետափնյա ու ծովափնյա ճանապարհներից եւ զգուշանալ ծառերի ընկնելուց։

Չնայած հրշեջների բազմաթիվ կանչերին՝ ճգնաժամային իրավիճակ չի արձանագրվել։ Տեղեկատվություն չկա նաեւ տուժածների մասին։

Տարերքի հարվածներից մեկը հասել է Մատերա հինավուրց քաղաքին, որը հայտարարվել էր 2019թ․ Եվրոպական մշակութային մայրաքաղաք։ Նրա հարեւան քաղաքներից մեկում փոթորիկ է եղել, ինչը հանգեցրել է 50 հրշեջ ջոկատների կանչի՝ ծառերի եւ լուսարձակների սյուների անկման պատճառով։

Տարերքներից տուժած միանգամից մի քանի քաղաքների իշխանություններ կարգադրել են փակել դպրոցները։ Երեքշաբթի դպրոց չեն գնացել Կատանիայի, Ռեջո Կալաբրիի, Բրինդիզիի, Լեչեի եւ Նեապոլի աշակերտները։

Ավանդաբար տարերային աղետների ենթարկվող Վենետիկը «բարձր ջրի» ժամանակաշրջան է ապրում։ Երեքշաբթի առավոտյան ծովի մակարդակը հասել է 127 սմ-ի։ Վենետիկից լուսանկարներում եւ տեսանյութերում երեւում է ջրով ողողված Սան Մարկո հրապարակը, որտեղ զբոսաշրջիկները ռետինե կոշիկներով են տեղաշարժվում։ Վենետիկում անձրեւների եւ ջրհեղեղի հետեւանքով ողողվել է մակերեւույթի 45 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ