News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երիտասարդներն արդեն այսօր պետք է կերտեն այն ապագան, որում ուզում են ապրել։ Այս մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով աշխարհին իր մեսիջի մասին հարցին՝ Փաշինյանն ասել է, որ իր ուղերձը նախեւառաջ ուղղված է երիտասարդներին, քանի որ նրանք են ապագայի շահառուները։ «Նրանք պետք է սկսեն այդ ապագան արդեն այսօր ստեղծել։ Եւ ամենակարեւոր գործիքը կրթությունն է։ Մեր ընդհանուր նպատակն է կրթությունը երիտասարդության համար ավելի մատչելի դարձնելը։ Կրթությունը շատ կարեւոր է բոլոր մարդկանց համար՝ անկախ տարիքից, քանի որ ես կարծում եմ, որ կրթությունը զբաղմունք է ամբողջ կյանքի համար։ Իմ ուղերձը հետեւյալն է՝ սկսեք ապագան այսօր կերտել։ Նրանք պետք է գաղափարներ ստեղծեն իրենց երազանքների իրականացման համար»,- նշել է վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ