News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պալեոնտոլոգները Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում հսկայական նախապատմական պինգվինի քարացած մնացորդներ են գտել։ Գիտնականները նշում են, որ ոսկորները կարող են տեսակի էվոլյուցիոն զարգացման բանալի դառնալ։ Գտածոյի մասին զեկույցը նրանք ներկայացրել են Ողնաշարավորների պալեոնտոլոգիական միության համաժողովում, որն անցկացվել է Բրիցբենում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գիտնականներից մեկի, պալեոնտոլոգ Սիմոն Ջովանարդիի խոսքերով, Նոր Զելանդիան հսկայական պինգվինների հայրենիք է։ «Դրանք ժամանակակից թռչունների հեռավոր նախնիներն են, որոնք զգալիորեն գերազանցել են նրանց չափերով»,- պարզաբանել է գիտնականը։

Պինգվինները ծովային թռչունների սերունդներն են, որոնք մոտ 60 մլն տարի կորցրել են թռչելու ունակությունը։ Նրանց հայրենիքը Նոր Զելանդիայի հարավային մասն ու Անտարկտիդայում Մերի Բիրդի հողն է։ Պինգվինի ամենահինավուրց մնացորդները մոտ 62 միլիոն տարեկան են։

Այս թռչունների որոշ տեսակների հասակը հասել է 160 սմ-ի, իսկ քաշը՝ 80 կգ-ի։ Համեմատության համար՝ այժմ ապրող ամենախոշոր կայսերական պինգվինները մեծանում են մինչեւ 120 սմ։ Գիտնականները ենթադրում են, որ պինգվինների այդքան խոշոր լինելու պատճառն այն է, որ այն ժամանակ օվկիանոսներից անհետացել էին նրանց բնական թշնամիները՝ խոշոր ծովային սողունները։

Հինավուրց պինգվինների նոր մնացորդները նախկին գտածոներից տարբերվում են ձգված վերջույթներով եւ երկար կտուցներով։

Հետազոտողների կարծիքով, գտածոն իրենից ներկայացնում է պինգվինի առավել լիարժեք կմախք, քան նախկինում հայտնաբերվածներն էին։ Սա ինքնատիպ միաջանկյալ օղակ է նախկին տեսակների միջեւ, որոնց ուսումնասիրությունը կատարվել է քարացած կմախքների միջոցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ