News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Թիվ N զորամասի զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարը մեղադրվում է զորամասի անձեռնմխելի պաշարներից դիզվառելիք ու բենզին հափշտակելու մեջ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ հրամանատարը, պատասխանատու լինելով նյութական միջոցների պահպանման համար, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով,անձեռնմխելի պաշարից,յուրացնելու եղանակով հափշտակել է 19950 լիտր դիզվառելիք եւ 100 լիտր բենզինի,իսկ ընթացիկ ՎՔՆ միջոցներից՝ 900 լիտր բենզին,որը հետագայում իրացրել է,իսկ ստացված գումարը տնօրինել:

Բացի այդ,տեղեկանալով իր հրամանատարության ներքո գտնվող դիվիզիոնի պահպանության տակ գտնվող 19Ժ6 ռադիոլոկացիոն կայանից մեծ քանակությամբ խրամաբջիջների հափշտակության դեպքի մասին,չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ չի կատարել իր պարտականությունները եւ այդ մասին սահմանված կարգով վերադաս հրամանատարությանը չի հայտնել,ինչի պատճառով հափշտակության դեպքն իրավապահ մարմիններին հայտնի է դարձել ամիսներ անց:

Հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 375-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նկատենք, որ հրամանատարը նախկինում արդեն դատված եղել է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արտակարգ դեպք Երեւանում. Հիվանդանոց են տեղափոխվել 3 դանակահարված պատանիներ
Վիրավորներից Սերգեյ Ղ.-ն և Հովսեփ Մ.-ն գտնվում են վերակենդանացման…
Դանակահարություն՝ Երեւանի թիվ 184 դպրոցում. 12-րդ դասարանի աշակերտին տեղափոխել են հիվանդանոց
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն…
Ուկրաինայի ոստիկանությունն անվանել է լրագրող Պավել Շերեմետի սպանության կասկածյալներին
Շերեմետի սպանությանը մասնակցության մեջ ոստիկանությունը կասկածում է հինգ մարդու․․․
3 գրամ մետամֆետամինին նմանվող զանգված է հայտնաբերվել կալանավորի մոտ․ Քրեակատարողական ծառայություն
Վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր․․․
Ոստիկանները բացահայտել են Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը
Ձեռնարկվում են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ…
Կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 84 վարորդական վկայականներից 3-ը ՌԴ ոստիկանության կողմից չեն տրամադրվել…
Ամենաշատ