News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսական «Պրոմտեխնոլոգիա» ՍՊԸ-ի (ORSIS ապրանքանիշ) զինամթերքի գործարանի գործը, Քննչական կոմիտեից փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին NEWS.am-ին հայտնում է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Քրեական գործը փոխանցել են ՀՔԾ, գործը վարույթ ընդունվել, կատարվում է նախաքննություն»,- ասաց Մարինա Օհանջանյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում քրեական գործ են հարուցել «ծառայության մեջ անփույթ վերաբերմունքի» գործով՝ ռուսական ընկերության մասնակցությամբ սպառազինության մատակարարման տենդերի տապալման պատճառով:

Մայիսին Հայաստանի ՊՆ-ն իր պատմության մեջ առաջին անգամ մի քանի միլիոն դոլարի ռազմատեխնիկայի մատակարարման մրցույթ էր հայտարարել: Որակավորման չափանիշները բավարարել հաջողվել էր միայն ռուսական ORSIS ընկերությանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տենդերը փակել են առանց պատճառները բացատրելու: ORSIS-ը դիմել էր վերաքննիչ հանձնաժողով եւ իրավաբանի, որն իր շահերն էր պաշտպանում Հայաստանում, որի արդյունքում հայց էր ներկայացվել: Կատարվածի մասին տեղեկացվել էր նաեւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդը:

Տպել
Ամենաշատ