News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


«Վերջին շրջանի քննարկումների ընթացքում ակնհայտ դարձավ, որ այս դահլիճում գոյություն ունի աշխարհայացքի, աշխարհընկալման եւ արժեքների լուրջ բախում եւ տարբերություն», այս մասին այսօր` նոյեմբերի 12-ին, խորհրդարանում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը` անդրադառնալով ԲՀԿ կուսակցությանը:

«Թեեւ, երբ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելման օրենքն էր քննարկվում, դուք արագ կանգնեցիք բոլոր տեսակի կենդանիների` մկնիկների, փիսիկների եւ շնիկների պաշտպանության կողմը, սակայն երբ ճանապարհային երթեւեկության կանոնների տեսանկարահանման, լուսանկարահանման հետ կապված  նախագիծն էր քննարկվում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  պատգամավորներից մեկն ասաց, որ իրականությունից զուրկ օրենք է: Երբ քրեական ենթամշակույթի հետ կապված այս օրենքի նախագիծն է մտնում օրակարգ, պարզվում է, որ պատգամավոր Վարդան Ղուկասյանի համար գոյություն ունեն «ստուկաչներ» եւ հիանալի անձնավորություններ` «ճշտով ապրող» մարդիկ: Ես գիտեի` պարոն Ղուկասյանն աստվածավախ մարդ է, ասել է, թե գյումրվա Սողոմոն Իմաստունը, բայց պարզվեց, որ նա որոշել է խորանալ քրեական ենթամշակույթի մեջ, խոսել «ճշտով ապրողների» եւ «ստուկաչների» մասին, կարծում եմ, որ այնտեղ էլ «Վլադիմիրսկի ցենտրալ» երաժշտությունն է հնչել, ես այդ կարծիքին եմ»,-ասել է նա:

Դավոյանի խոսքով` իրենք լավ հիշողություն ունեն եւ հիշում են, թե տարիներ առաջ ինչեր էին կատարվում Գյումրիում, քրեական քրոնիկոնում անընդհատ Ղուկասյաններ ազգանունն էր հնչում, եւ ամեն ինչ պարզ է դառնում:

«Թեեւ այն ժամանակ էլ այդ միջադեպերը շատ արագ էին հարթվում, որովհետեւ իշխանություն, կոալիցիա, չագուճ, մեխ, այդ բոլորը  ձեր ձեռքն էր»,-ասաց նա:

Արփինե Դավոյանն անդրադարձավ նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի ելույթին` ասելով, որ եթե քաղաքական հետագծին անդրադառնան, ապա ինքը կասի, որ թեկնածու կար, որն ընտրություններից առաջ աթոռ, սեղան էր բաժանում, ընտրություններից հետո էլ հետ էր վերցնում դրանք:

Տպել
Ամենաշատ