News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը այսօր` նոյեմբերի 12-ին, խորհրդարանում հայտարարությունների ժամին  դժգոհություն հայտնեց ԲՀԿ-ական եւ «Իմ քայլի» պատգամավորների միջեւ փոխադարձ մեղադրանքների կապակցությամբ:

«Ժողովուրդ ջան, ձեզ ի՞նչ եղավ, ինչի՞ միանգամից սենց բուռն, տեղեկատվական տեռորից սկսեցիք՝ Զիգմունդ Ֆրեյդից դուրս եկաք: Էսօր, էս ամբիոնից դասական մանիպուլյացիաների դրսեւորումներ էին: Դուք էսօր ազգանուններ էիք տալիս` տիկին Զոհրաբյանի, Պետրոսյանի, բայց Պետրոսյանն այստեղից մեկի ագանունը տվե՞լ է, անձնավորե՞լ է, մենք էլ սկսենք անձնավորել, հա՞, հիշեցնե՞մ, ով ում ՀԿ-ում էր աշխատում, հիշեցնե՞մ»,- վրդովված հարցրել է Աբովյանը:

Արման Աբովյանն ասել է, որ այսօրվա ելույթների կեսը իրենց խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի մասին էր. «Հալալ ա Պետրոսյան Գեւորգին, հալալ, որ կարողացավ մենակով օրակարգ բերի ու էդ օրակարգից գմփցնի», ասել է նա:

ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցրել է, որ ԲՀԿ-ն մեծությամբ երկրորդ քաղաքական ուժն է, եւ անընդունելի է` նրա ստացած ձայները չհարգելը:

ԱԺ փոխնախագահն ընդհատել է նրան՝ ասելով. «Պարոն Աբովյան, եթե ձեզ թվում է, թե ձեզ են ձայն տվել, այլ ոչ թե պարոն Ծառուկյանին, շատ սխալվում եք»:

Անդրադառնալով ինֆորմացիոն տեռորի մասին իշխող խմբակցության պատգամավորի ասածներին` Աբովյանն ասել է, որ այս ելույթից հետո կարող են կարդալ իշխանական լրատվամիջոցների նյութերի մեկնաբանությունները եւ համոզվել:

Տպել
Ամենաշատ