News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 12-ին խոստացավ ընդունել ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի «Կամք» հասարակական շարժման անդամներին եւ լսել նրանց:

«Ձեր հորդորը ես լսեցի, ձեր կողմից մեկ-երկու հոգի հավաքվեք, եկեք, ես ձեզ հետ կքննարկեմ»,-ասել է նախագահը:

Շարժման անդամներից մեկն էլ հակադարձել է՝ ասելով. «Ներողություն, դուք Էլթոն Ջոնի հետ հանդիպեցիք եւ ԼԳՏԲ-ի մուտքն արեցիք, մեր երկիր»: Նախագահը նրան չի արձագանքել:

Շարժման նախաձեռնող Վահագն Չախալյանն էլ ասել է, որ իրենք կհանդիպեն նախագահի հետ եւ կքննարկեն հարցը:

Նշենք, որ արդեն 50 հազար ստորագրություն հավաքվել է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման:

Տպել
Ամենաշատ