News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավորներ Հակոբ Սիմիդյանի եւ Վարդան Աթաբեկյանի միջեւ երեկ միջադեպ եղավ, որն առաջինը չէ եւ իմքայլականների համոզմամբ՝ վերջինն էլ չի լինելու։ Բանն այն է, որ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի վրա է դրված քվեարկությունների «կոնտրոլի» գործը, եւ որքան էլ իմքայլականները թմբկահարեն, թե պարտադրանքով քվեարկությունների ժամանակներն անցյալում են, այլեւս բազմակարծություն է, եւ ամեն պատգամավոր ինքն է որոշում՝ ինչպես քվեարկել այս կամ այն նախագիծը, երեկվա միջադեպը հակառակն ապացուցեց։

Բախման պատճառը հենց քվեարկությունն էր։

Վարդան Աթաբեկյանը եւ մի քանի իշխանականներ դեմ էին գնացել ֆրակցիային եւ «դեմ» չէին քվեարկել ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի աղմկահարույց նախագծին՝ միասեռականների ամուսնությունը, երեխա որդեգրելն արգելելու մասին։ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը, Արտաշես Պետրոսյանը, Տիգրան Կարապետյանը եւ Արտակ Մանուկյանը ձեռնպահ մնացին, ոմանք էլ պարզապես չքվեարկեցին՝ Սասուն Միքայելյան, Սոֆյա Հովսեփյան, Կարեն Համբարձումյան, Սերգեյ Ատոմյան եւ այլք։

Մեզ պատմեցին, որ սրանից դեռ շաբաթներ առաջ Սիմիդյանը կոշտ զրույց է ունեցել պատգամավոր Երջանիկ Հակոբյանի եւ մյուս անհնազանդների հետ, սակայն Աթաբեկյանի հարցում բախտը չի բերել․ երբ Սիմիդյանն առաջին շարքից թեքվել է ու Աթաբեկյանի կողմը նայելով ասել՝ «ձեռնպահ եք քվեարկում, որ սենց չափերներն անցնում են»՝ նկատի ունենալով ԲՀԿ-ականներին, Աթաբեկյանին թվացել է, թե «չափերն անցնելն» իրեն է ուղղված, որոշել է կուլ չտալ վիրավորանքը եւ Սիմիդյանին դահլիճից դուրս է հրավիրել՝ հաշիվ մաքրելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ