News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը պահանջել է հանրապետության իշխանություններից ազատ արձակել ավելի վաղ կալանավորված իր կողմնակիցներին։ Այս մասին ասվում է պետության նախկին ղեկավարի կայքում հրապարակված հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Արդարացի, եւ որ գլխավորն է՝ օրինական կլինի ազատել կալանքից բոլորին, ում նստեցրել են մեկուսարանում Քոյ-Թաշ գյուղում 2019 թվականի օգոստոսի 7-8-ի գործերի հետ կապված։ Իշխանությունը հիանալի գիտի, որ վերոնշյալ մարդիկ ոչ մի բանում մեղավոր չեն, իսկ եթե կան ինչ-որ հարցեր, թող ինձ տան»,- ասվում է ղրղզական պետության նախկին ղեկավարի հայտարարությունում։

Նա նաեւ հավաստիացրել է, որ պատրաստ է «ինչ-որ ժամկետ ստանալ»։ «Բայց բոլորը, ովքեր կալանավորվել են օգոստոսի 7-8-ի պատրվակով, պետք է ազատ արձակվեն, նրանք մեղավոր են միայն այն բանում, որ հավատացել են արդարությանը, օրենքներին, երկրի սահմանադրությանը»,- կարծում է նախկին նախագահը։

Նա միեւնույն ժամանակ խոստովանել է, որ իր կառավարման տարիներին նրանք վրիպումներ եւ սխալներ են ունեցել աշխատանքում։ «Եղել են նաեւ սխալներ, որոնք ես անթաքույց ընդունել եմ, եւ ներողություն խնդրել Ղրղզստանի ժողովրդից։ Ես չափից ավելի եմ վստահել իմ որոշ ընկերներին եւ օգնականներին, չափից ավելի եմ վստահել ուժայիններին, բայց անկեղծ եմ աշխատել ի բարօրություն Ղրղզստանի ժողովրդի, հանուն երկրի ու մարդկանց»,- ընդգծել է Աթամբաեւը։

Նրա կարծիքով, երկրի իշխանությունների գործողությունները նախկին նախագահի ու նրա կողմնակիցների հանդեպ «ոչ մի կապ չունեն երկրի շահերի հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ