News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի շաբաթ շարունակ սպառնում էր ազատել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միկ Մալվենիին, սակայն ԱՄՆ առաջնորդի օգնականները խորհուրդ են տվել հրաժարվել նման միջոցից: Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներին:

ԱՄՆ նախագահի խորհրդականները պնդել են, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարին ազատելը լավագույն որոշումը չի լինի դեմոկրատների սկսած Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի ժամանակ: Նրանց կարծիքով՝ նրա պաշտոնանկությունը որոշակի վտանգ է պարունակում, հատկապես հաշվի առնելով Մալվենիի դերը Ուկրաինային օգնության ցուցաբերման դադարեցման գործում: Դրանից բացի, ԱՄՆ վարչակազմը կարող է խնդիրների բախվել, մինչեւ նրան փոխարինող գտնելը:

ԱՄՆ նախագահը դժգոհ էր Մալվենիի ճեպազրույցից, որը նա լրագրողների հետ անցկացրել էր հոկտեմբերի 17-ին: Ճեպազրույցում նա ընդունել էր, որ Ուկրաինային ռազմական օգնությունն իբր սառեցվել է Կիեւի վրա ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի սկսի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու գործով քննությունը: Սակայն ճեպազրույցից անմիջապես հետո Մալվենին հայտարարել էր, որ լրատվամիջոցներն իր խոսքն աղավաղել են, եւ նշել էր, որ ԱՄՆ-ն առաջ չի քաշել նման պահանջներ:

«Ես չեմ կարծում, որ մինչեւ դեկտեմբեր նա ինչ-որ տեղ կգնա,- The Washington Post-ին ասել է Սպիտակ տան աղբյուրը: - Բայց նախագահն այդ ճեպազրույցից անչափ դժգոհ էր: Դա նախագահի համար անչափ վատ օր էր»:

Թրամփի խորհրդականները բերում են նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնի օրինակը, որին դեմոկրատները հիմա ցանկանում են իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում նիստի հրավիրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ