News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեն կշարունակի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի շուրջ բաց լսումների շարքը, հայտարարել է կոմիտեի ղեկավար, դեմոկրատ Ադամ Շիֆը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Շիֆը Twitter-ում հրապարակած իր հայտարարության մեջ նշել է, որ հաջորդ շաբաթ լսումներ են նախատեսված «ուկրաինական գործով» միանգամից 8 վկաների մասնակցությամբ: Երեքշաբթի ցուցմունքներ կտան ԱՄՆ փոխնախագահի օգնական Ջենիֆեր Ուիլյամսը, Ազգային անվտանգության խորհրդում Ուկրաինայի հարցերով փորձագետ Ալեքսանդր Վիդմենը, Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը, ինչպես նաեւ նախագահի Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով խորհրդական Թիմ Մորիսոնը: Չորեքաբթի կոնգրեսականների առաջ կկանգնեն Պաշտպանության նախարարի Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարցերով փոխօգնական Լորա Քուփերը եւ ԱՄՆ փոխպետքարտուղար Դեւիդ Հեյլը: Հինգշաբթի՝ Թրամփի Ռուսաստանի հարցերով նախկին խորհրդական Ֆիոնա Հիլը:

Այս շաբաթ՝ չորեքշաբթի Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում կանցկացվեն առաջին բաց լսումները՝ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Բիլ Թեյլորի եւ ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական Ջորջ Քենթի մասնակցությամբ: Այնուհետեւ՝ ուրբաթ նախատեսված են Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մերի Յովանովիչի բաց ցուցմունքները:

Ավելի վաղ վերեւում թվարկված նախկին եւ գործող պաշտոնական ներկայացուցիչներն արդեն կոնգրեսականներին ցուցմունքներ տվել են, բայց փակ ռեժիմում:

Դեմոկրատները Թրամփի իմփիչմենթի ընթացակարգ են սկսել Թրամփի քաղաքական ընդդիմախոս, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ քննություն անցկացնելու նպատակով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա շարունակական ճնշման պատճառով: Ինքը՝ Թրամփը հայտարարում է, որ Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել միայն պայքարել կոռուպցիայի դեմ, ինչի լիարժեք իրավունքն ուներ: Բայդենի որդին աշխատել է ուկրաինական Burisma էներգաընկերության տնօրենների խորհրդում, եւ Թրամփն առաջ է քաշել այն տեսությունը, որ Բայդեն ավագը հասել է Burisma-ի դեմ քննության դադարեցմանը եւ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի ազատմանը: Դեմոկրատները հայտարարում են, որ փաստերն այս տեսությունը չեն հաստատում, եւ Թրամփին մեղադրում են արտասահմանյան օգնությամբ իր քաղաքական հակառակորդից ազատվելու փորձերի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ