News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կոկա արտադրողները հայտարարել են, որ չեն ընդունում Բոլիվիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Սենատորների պալատի երկրորդ փոխխոսնակ Ժանին Անյեսին, որն ավելի վաղ հայտարարել էր, որ ստանձնում է պետության ղեկավարի պարտականությունները հրաժարական տված Էվո Մորալեսի փոխարեն, եւ հայտարարել են «ազգային մոբիլիզացում»։ Այսպիսի հայտարարությամբ երեքշաբթի հանդես է եկել կոկա արտադրողների վեց ֆեդերացիաների նախագահ Անդրոնիկո Ռոդրիգեսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հայտարարում ենք ազգային մոբիլիզացման մասին ընդդեմ պետական հեղաշրջման, որը տեղի է ունեցել մեր երկրում, մենք չենք ընդունում տիկին Անյեսի ինքնահռչակումը եւ խնդրում ենք միավորել ջանքերը բոլոր հասարակական կազմակերպությունների հետ։ Մենք վաղվանից կլինենք փողոցներում մինչեւ այն պահը, մինչեւ որ վերադառնա Էվո Մորալեսը, քանի որ նրա սահմանադրական մանդատի գործողության ժամկետը ավարտվում է հունվարի 22-ին»,- Ռոդրիգեսի խոսքերը մեջբերում է Los Tiempos թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ