News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրազիլական Սոցիալ-լիբերալ կուսակցության (PSL) պատգամավորները տեղեկացրել են, որ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն որոշել է դուրս գալ դրանից եւ նոր կուսակցություն ստեղծել, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Globo պորտալին։

Պորտալի համաձայն՝ այս մասին հայտնի է դարձել նախագահի հետ պատգամավորների հանդիպումից հետո։

Նախագահի որդին եւ PSL-ի առաջնորդը խորհրդարանի ստորին պալատում՝ Էդուարդու Բոլսոնարուն, տեղեկացրել է, որ նոր կուսակցությունը կոչվելու է «Դաշինք հանուն Բրազիլիայի» (Aliança Pelo Brasil)։

Պորտալը նշում է, որ սոցիալ-լիբերալների կուսակցությունը լքելու որոշումը Բոլսոնարուն կայացրել է PSL-ի նախագահ Լուչանո Բիվարի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, ինչը պառակտել է կուսակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ