News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոսկվայի պետական հոգեբանա-մանկավարժական համալսարանի (ՄՊՀՄՀ) գիտնականները հետազոտել են բարոյական ընտրության հոգեբանա-ֆիզիոլոգիական բնութագրերը եւ հայտնաբերել, որ մեծահասակների վարքը խմբային կոնֆլիկտի իրավիճակում սկզունքորեն տարբերվում է երեխաների վարքագծից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Բարոյականությունը, ինչպես ցույց են տալիս բազմաթիվ գիտական աշխատությունները, անհատների միջեւ հարաբերությունների կարգավորման հնագույն միջոցներից մեկն է։ Գիտակցաբար, թե ոչ՝ մարդը միշտ իր գործողությունները հարաբերակցում է բարոյական նորմերի հետ։

ՄՊՀՄՀ մասնագետները հետազոտություն են անցկացրել, որում ցույց են տվել, որ անձի կողմից բարոյական գնահատականը խմբային կոնֆլիկտին ռեսուրսի պատճառով փոխվում է անհատական զարգացման ընթացքում. երեխաների մոտ իրենց խմբի անդամների անվերապահ աջակցությունից մինչեւ արդարացի վերաբերմունք օտար խմբերի անդամների հանդեպ ավագ երեխաների ու մեծահասակների մոտ։

Փորձը բաղկացած էր երեք փուլից. հանգիստ, երկխոսություն ուրիշ թեմաների վերաբերյալ եւ բարոյական երկընտրանքի լուծում։ Փորձի ընթացքում կատարվել է սրտի ռիթմի գրանցում։ Հետագայում ուսումնասիրվել է սրտի ռիթմի փոփոխականությունը (ՍՌՓ), որը ներկայացնում է սրտի զարկերի կանոնավորության փոքրագույն փոփոխությունները։ Այս փորձում ՍՌՓ-ն ինդիկատոր է ծառայել օրգանիզմի համակարգային անհամաձայնության չափի համար, այսինքն՝ տեղեկատվություն է տվել սթրեսային վիճակի մասին։

«Երկընտրանքի բովանդակությունն այն էր, որ անբաժանելի ռեսուրսը տրվի կամ իր խմբի անդամին, որին ռեսուրսն անհրաժեշտ է ոչ պարտադիր բարիքի համար, կամ օտար խմբի անդամին, որին ռեսուրսն անհրաժեշտ է գոյատեւելու համար։ Առաջարկվող խմբերը ձեւավորվել են տարբեր հատկանիշներով՝ ազգակցական, էթնիկ, տեսակային»,- հետազոտության գաղափարը մեկնաբանել է  ՄՊՀՄՀ փորձնական հոգեբանության ինստիտուտի նեյրոկոգնիտիվ հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատող Իրինա Սոզինովան։

Արդյունքում՝ գիտնականները հայտնաբերել են, որ  օտար խմբերի անդամներին պաշտպանելուն հակված երեխաների մոտ գրանցվում է սթրեսային վիճակ, ի տարբերություն այն երեխաների, որոնք ավելի հաճախ նախընտրում են իրենց խմբի անդամին։

Մեծահասակների մոտ, օրինակ, օտար խմբերի անդամներին աջակցելը չի ուղեկցվում համակարգային անհամաձայնությամբ։ Բացի այդ, բարոյական երկընտրանքի լուծման գործընթացը մեծահասակների մոտ ուղեկցվում է պակաս սթրեսով, քան զրույցը փորձարկողի հետ եւ հանգստի վիճակը։

Գիտնականները կարծում են, որ հոգեբանա-ֆիզիոլոգիական համակարգերը, որոնք ձեւավորվել են զարգացման տարբեր փուլերում, կարող են հակասել միմյանց, ինչն էլ հանգեցնում է համակարգային անհամաձայնությունների երեխաների մոտ՝ բարոյական երկընտրանքը որոշելիս։

«Հավանաբար, գործողությունների բարոյական գնահատականի ձեւավորումը նման կոնֆլիկտային իրավիճակներում տեղի է ունենում աստիճանաբար։ Մեծահասակների մոտ կուտակվում է ուրիշների հետ արդար փոխգործակցության դրվագների բավական քանակություն,»,- ասել է Իրինա Սոզինովան։  

Արդյունքները ներկայացվել են «Նեյրոինֆորմատիկա-2019» միջազգային գիտատեխնիկական համաժողովի շրջանակում կարդացված զեկույցում, ինչպես նաեւ 2019 թվականին Փարիզում կայացած Հոգեբանական գիտության միջազգային համաժողովում (Internetioanal Convientionof Psychological Science)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ