News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Որեւէ մեկի հասցեին վիրավորական բան չի եղել երեկ, այլ ԲՀԿ-ի սկզբունքը, մոտեցումը, տեսակետը Գեւորգ Պետրոսյանը ներկայացրել է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցածին:

Հարցին, թե երեկ այդ միջադեպից հետո որտեղ էր անհետացել Գեւորգ Պետրոսյանը, արդյոք ճիշտ են լուրերը, որ ինքը Գեւորգ Պետրոսյանի հետ խիստ խոսակցություն է ունեցել, Ծառուկյանը պատասխանեց. «Մենք Գեւորգ Պետրոսյանի հետ հանդիպման էինք, միասին գնացել ենք հանդիպման, ուրիշ բան չի եղել: Մարդիկ հեքիաթներ են պատմում, եզրակացություններ անում: Մեր կողմից աղմուկ չի եղել, դրա մասին կարող եք հարցնել աղմուկ անողներին, որ կարող է իրար չեն հասկացել կամ չգիտեմ ինչ»:

Հարցին, թե ինքը եւս կարծում է, որ «հալալ է Գեւորգ Պետրոսյանին, որ կարողացավ մենակով օրակարգ բերել ու գմփցնել» (նման հայտարարություն էր արել ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը-խմբ), Ծառուկյանն արձագանքեց. «Ես կարող եմ ասել՝ հալալ է, ես Պետրոսյան Գեւորգի ցավը տանեմ, որ նա որպես հայ քրիստոնյա ազգ, առաջին քրիստոնյա ազգն ենք, ընտանիք, սրբություն, եկեղեցի, Աստվածաշունչ, մեզ համար անընդունելի է, որ ասենք թե համասեռամոլները երեխա որդեգրեն եւ այդ երեխային դաստիարակեն: Ո՞վ կարող է ասել, թե նրանց դաստիարակած երեխան ինչ կարող է լինել: Մենք ավանդական ազգ ենք, որը ԲՀԿ-ի համար, սկսած Ծառուկյանից, անընդունելի է: Ինչքան ուզում է ասեն՝ մենք հետամնաց ենք, դա մեզ համար անընդունելի է»:

Դիտարկմանը, որ իշխող ուժի ներկայացուցիչները նշում են, որ երբեք նման նախադեպ չի եղել, եւ դա արհեստական օրակարգ է, Ծառուկյանն արձագանքեց. «Ձեր ցավը տանեմ, մենք ասում ենք՝ եկեք օրենք ընդունենք, վա՞տ վատ ենք ասում: Թե չէ էսօր նայում ես՝ դրսից են գալիս, ներսից են գալիս»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը մի օրինագիծ էր ներկայացրել, որով արգելվում է նույնասեռական զզույգերին երեխա որդեգրել: Նրա ելույթի ժամանակ վեճ ծագեց իր եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջեւ: Վերջինս անգամ ակնարկեց, որ կարող է պատգամավորը զրկվել խոսքի իրավունքից: Դրանից հետո Գեւորգ Պետրոսյանն անհետացավ ԱԺ-ից:

Հատկանշական է, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Գեւորգ Պետրոսյանը Ծառուկյանի հետ չի գնացել, այլ Դեմիրճյան փողոցում ուներ հանդիպում, ուստի դահլիճից դուրս է եկել եւ գնացել է այդ հանդիպմանը:

Տպել
Ամենաշատ