News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 12
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Ամերիկյան աշխարհագրական միությունը տեսանյութ է հրապարկել, որում երեւում է՝ ինչպես է փոփոխվում Արկտիկայի սառցե շերտը 1984-2018 թվականների ընթացքում: 35 տարվա ընթացքում այն կրճատվել է ավելի քան 33 տոկոսով: Ընդ որում, պարզվել է, որ Արկտիկայի ամենահին եւ հաստ սառցե շերտն անհետանում է 2 անգամ ավելի արագ, քան Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մնացած տարածքում, հաղորդում է RG-ը՝ Science-ի վրա հղումով:

Մնացել է միայն 2 տարածք, որտեղ սառցե գոտին չի հալչում գրեթե ամբողջ տարին. դա Գրենլանդիայից դեպի հյուսի տարածքն է եւ եւս մեկ գիծ Կանադայի ամենահյուսիսային կղզիների երկայնքով դեպի արեւմուտք 1300 կմ վրա:

Գիտնականները դա Երկրի «վերջին սառցե գոտի» են անվանում: Այդ շրջաններում սառույցի հաստատությունը հասնում է 4 մետրի: Սակայն այժմ պարզվել է, որ սառցե շերտն այդ վայրում երկու անգամ ավելի արագ է հալչում, քան Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում:

Սակայն ավելի տարօրինակ է ապագայի կանխատեսումը: «Թաքնված ջերմության» ազդեցությունն արդեն ողջ ուժով սպառնում է Երկրի կլիմային:

Ջրում սառույցը հալեցնելու համար կպահանջվի գրեթե 80 անգամ ավելի շատ էներգիա, քան մեկ աստիճանով ջուրը տաքացնելը: Ստացվում է, որ երբ սառույցը հալչի եւ դառնա հեղուկ ջուր, այն 80 անգամ ավելի արագ կտաքանա: Եվ կսկսվի Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի կտրուկ տաքացում՝ իր ողջ հետեւանքներով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել