News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նեղոս գետը հայտնվել է առնվազն 30 մլն տարի առաջ, իսկ սա նշանակում է, որ գետը 6 անգամ ավելի հին է, քան մինչեւ հիմա կարծում էին երկրաբանները, փոխանցում է Planet- today-ը՝ վկայակոչելով Nature Geoscience պարբերականը:

Նեղոսը համարվում է մեր քաղաքակրթության հիմնական «օրրաններից» մեկը, ուստի այս գետի տարիքի հարցը անչափ առանձնահատուկ է տարբեր մասնագիտացումների գիտնականների համար: Ինչպես հարկն է հարցը պարզելու համար ԱՄՆ-ից, Իսրայելից եւ Իտալիայից գիտնականները որոշել են անցկացնել համալիր հետազոտություն:

«Նեղոսի ռելիեֆը կապված է միջնապատյանի ապարների շարժման առանձնահատկությունների հետ: Հենց այս պատճառով գետը հոսում է Արեւելա-Աֆիկական սարահարթից եւ թափվում Միջերկրական ծովը: Մենք ուսումնասիրել ենք հրաբխային ծագման հնագույն ապարները, որոնք հայտնաբերվել են Եթովպիական բարձրավանդակում, եւ դրանք համեմատել Նեղոսի գետաբերանի շրջանում նրա հատակից վերցված նստվածքների հետ: Հետազոտված ապարները բարձունքներից մեկի վրա գոյություն են ունեցել միլիոնավոր տարիներ»,- ասել են գիտնականները՝ հավելելով, որ Նեղոսը հայտնվել է գրեթե 30 մլն տարի առաջ:

Համակարգչային մոդելավորումը ցույց է տվել, որ Նեղոսի առաջացման գործում կարեւոր դեր են ունեցել միջնապատյանի ապարները. հենց դրանք են գետին ստիպել առաջանալ այն տեսքով, որով ծանոթ ենք: Հաշվի առնելով այն փաստը, որ Նեղոսի աշխարհագրությունը զգալի չափով որոշել է մարդկության զարգացումը, այս հետազոտությունը գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ