News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդեն մեկ տարուց ավելի Նիկոլ Փաշինյանը լուծում է Գագիկ Ջհանգիրյանին աշխատանքի տեղավորելու դժվարին խնդիրը: Եվս մի փոքր, եւ նա հոգու խորքում կզղջա Փաշինյանի քաղաքական հաջողության մեջ անձնական ավանդի համար: Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» պարբերականը՝ թեման զարգացնելով:

«Ջհանգիրյանը բոլոր նախագահների օրոք եղել է բարձր պաշտոնների, իսկ Նիկոլի օրոք հայտնվել է անորսալի վրիժառուների մասին կինոէպոպեայից գնդապետ Լեոպոլդ Կուդասովի վիճակում: Իշխանափոխությունից հետո Ջհանգիրյանն առաջին անգամ իր համար էլ անսպասելի չպահանջված դարձավ, չնայած մինչ այդ համարվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլի գլխավոր խորհրդականը: Նա ակտիվորեն հանդես էր գալիս լրատվամիջոցներով եւ Հանրային հեռուստաալիքով, մասնավորապես՝ այն պատճառների պարզաբանմամբ, որոնց համաձայն Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա ՍԴ նախագահի պաշտոնից: Բայց նոր պաշտոնին Ջհանգիրյանի ամենավճռական մղումը դարձավ պատգամավոր Արման Բաբաջանյանի 2 ժամ տեւած տեսակցությունը ահաբեկիչների պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ, որից հետո լրատվամիջոցները սկսեցին գրել «Հոկտեմբերի 27-ի» գործի վերաբացման մասին:  Ակնհայտ էր, որ առանց Նիկոլի համաձայնության այդ հանդիպումը չէր կայանա, իսկ գործի վերաբացման դեպքում նոր քննության գլխին կհայտնվեր նա, ով գործի մասին ավելի շատ բան գիտի, քան որեւէ մեկը, այսինքն՝ Ջհանգիրյանը:

Ակնհայտ է, որ Հունանյանի հետ Բաբաջանյանի հանդիպման գաղափարը Նիկոլն առաջին հերթին քննարկել է Ջհանգիրյանի հետ: Պարոնայք ցանկանում էին աղմուկ սարքել՝ որպես առիթ օգտագործելով խորհրդարանում ահաբեկչական հարձակման 20-ամյակը: Բայց այստեղ տեղի ունեցավ այն, ինչը պարոնայք չէին սպասում եւ ինչին պատրաստ չէին. գործի վերաբացման դեմ հանդես եկան «Միասնություն» դաշինքի զոհված առաջնորդների ընտանիքները: Վերաբացման գաղափարը սվիններով դիմավորեցին զոհված Վազգեն Սարգսյանի եղբայրները, Կարեն Դեմիրճյանի այրին եւ որդին: Ստացվում է, որ Ջհանգիրյանը զուր ջանաց՝ իրավիճակ մոդելավորելով, որում նրան էր պատկանելու գլխավոր դերը: Հնարքը, որը Նիկոլը մտածել էր Ջհանգիրյանի հետ եւ որի իրականացմանը ներգրավվել էր Բաբաջանյանը, կարող էր գործել «անգրագետ պողոսների» մակարդակում, բայց ոչ մի դեպքում խորհրդարանում ահաբեկչության զոհերի ազգականների դեպքում: «Հոկտեմբերի 27-ի» գործի վերաբացման խաբեության ձախողման հետ կապված իրավիճակն անչափ կարեւոր է ընթացիկ գործընթացները հասկանալու համար: «Միասնության» հանգուցյալ առաջնորդների ազգականները, ըստ էության, անվստահություն հայտնեցին ոչ միայն Ջհանգիրյանին, այլեւ նոր իշխանություններին: Վազգեն Սարգսյանի եղբայրը պատահաբար չվկայակոչեց երկրորդ նախագահի գործով դատավարությունը եւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը»,- մասնավորապես նշում է պարբերականը:  

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Գոլոս Արմենիի»-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ