News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տվյալ օրինագիծը սահմանում է դատախազության մարմինների լիազորությունները: Այս մասին նոյեմբերի 13-ին ԱԺ նիստում Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Նրա խոսքով՝ տվյալ օրինագծով առաջարկվում է հստակեցնել դատախազության մարմինների լիազորություններն ու հստակ նշել նրանց գործառույթների շրջանակները: «Ենթադրվում է, որ դատախազն այլեւս չի ունենա օրենսդրական իշխանություն ինքնուրույն հարցաքննություն անցկացնելու համար: Նման կարգավորում այժմ գոյություն ունի, սակայն այն զուտ ֆորմալ բնույթ է կրում եւ ինքնին բավական աղոտ է, ինչը հանգեցրել է նրան, որ գործնականում դատախազը ցանկացած դեպքում կարող է մասնակցել հարցաքննության գործընթացին: Ընդ որում, ենթադրվում է, որ նա անձամբ չպետք է հարցաքննություն անցկացնի»,- պարզաբանեց Գալյանը:

Այսպիսով, այսուհետ դատախազը կկարողանա գործել միայն իր լիազորությունների շրջանակում, որոնք սահմանված կլինեն Քրեական դատավարության օրենսգրքում:

Նշենք, որ օրինագիծը նաեւ ենթադրում է այլ շտկումներ: Այսպես, դատական որոշման առկայության դեպքում իրավապահ եւ քննչական մարմինները կկարողանան գաղտնալսել քաղաքացիների խոսակցություններն ու հասանելիություն ստանալ անձնական էլեկտրոնային տվյալներին, մասնավորապես, էլեկտրոնային հաղորդագրություններին, փոստին եւ այլն:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ