News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Խնդրում եմ մեր ուսանողներին չկապեք ինչ-որ քաղաքական խաղերի, նրանց պայքարն արդար է, մենք աջակից ենք իրենց: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԵՊՀ-ում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ նշեց Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս  Աշոտ Տեր-Մինասյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր թեմայի հետ կապված ասուլիս են հրավիրել, որին ներկա կլինեն Լեզվի ինստիտուտից, Գրականության ինստիտուտից, ԵՊՀ Հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետներից:

«Մենք մտածում ենք նախարարության հետ շահագրգիռ, քաղաքակիրթ զրույց ունենալ: Անսխալական մարդ չկա, պետք չի բաժանել մերոնց ու ձերոնց: Մենք ուզում ենք միասին քննարկել, համոզել իրար ու գալ ընդհանուր եզրակացության: Եթե մենք ենք սխալ, թող համոզեն, բայց ոչ թե հեգնելով ու ծաղրելով: Դրանից հետո մենք կդիմենք ձեզ՝ վերադառնալ լսարան: Որ ասում եք՝ միացեք, մենք երբ ենք անջատվել, որ հիմա էլ միանանաք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ եթե նախարարը զիջումների գնա եւ փոփոխի նախագիծը, որով հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկանորը ոչ մասնագիտական ֆակուլտետներում պարտադիր չի լինելու, այլեւս նախարարի հրաժարականը չե՞ն պահանջւ, դասախոսը պատասխանեց. «Իսկ ով ասաց, որ մենք նախարարի հրաժարական ենք պահանջում: Ո՞ր ուսանողներն են դա պահանջում: Ուսանողները այս պայքարն սկսել են առանց քաղաքականության: Մի տարեք մեր ուսանողներին դեպի քաղաքականություն:

ՀՅԴ-ի երիտասարդական թեւը թող իր ակցիաները կազմակերպի որտեղ ուզում է, ինչպես ուզում է, բայց պետք չի ուսանողական շարժումը նույնացնել միացնել որեւէ կուսակցության:

Պարզվում է՝ մենք հայոց լեզուն պաշտպանելով ջուր ենք լցնում նրաանց ջրաղացին, որոնք մեսիջներ են ուղարկում Ալիեւին, ովքեր ասում են՝ Ալիեւը զարմանալի է, որ այսինք բանը չի անում, մինչեւ Ալիեւը դա անո՞ւմ է: Նրանց ջրաղացին ենք ջուր լցնում, որոնք ասում են՝ վարչապետը Էլչիբեյի նման է եւ Էլչիբեյի պատճառով պարտվեցին ադրբեջանցիները: Էս ի՞նչ մեսիջներ են: Եվ ուզում եք, որ մեր ուսանողները դրա՞ն մասնակցեն»,-հայատարեց նա:

Դիտարկմանը, որ այդ օրինագծով առաջարկվում է նշված առարկաների դասավանդման հարցում հաշվի առնել բուհի, ֆակուլտետների որոշումը, այսինքն բարձրանում է ինքնավարությունը, Աշոտ Տեր-Մինասյանը արձագանքեց. «Բուհերի ինքնավարությունը սկսում է ընտրական համակարգից, թող բարի լինեն այնպիսի համակարգ, որ բուհի ղեկավարին ընտրի համալսարանի անձնակազմը: Ասում են՝ թող դպրոցում ամեն ինչ անցնեն: Նախ դպորցը կարգի բերելու համար 10 տարի պետք է, երկրորդ, դպրոցը մարդկանց կրթություն է տալիս, որոնք կարող են դպրոցն ավարտելուց հետո գնալ պատ սվաղել: Իսկ բուհը մտավորական է ստեղծում, որը պետք է ազգային նկարագիր ունենա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ