News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Որակի համաշխարհային օրն ամենամյա միջոցառում է, որը նշվում է աշխարհի շատ երկրներում նոյեմբերի երկրորդ հինգշաբթի օրը: Օրվա հիմնադրման նախաձեռնողը Որակի եվրոպական կազմակերպությունն է (ЕОК)՝ ՄԱԿ-ի աջակցությամբ։

Այն հիմնվել է 1990 թվականին, իսկ վեց տարի անց Որակի եվրոպական կազմակերպությունը նոյեմբերի երկրորդ հիգշաբթին ընդգրկող շաբաթը հայտարարել է Որակի եվրոպական շաբաթ։

Որակի համաշխարհային օրվա նպատակը արտադրության եւ սպասարկման ոլորտում բարձր որակի նշանակության ընդգծումն է, ինչպես նաեւ որակի հետ կապված խնդիրների վրա ուշադրություն հրավիրելը։ Չէ՞ որ խոսքը ոչ միայն մարդու եւ շրջակա միջավայրի համար անվտանգ ապրանքների ստեղծման մասին է, այլեւ սպառողների պահանջմունքների եւ ակնկալիքների բավարարվածության աստիճանի մասին։         

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ