News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Facebook-ը հայտարարել է Facebook Pay սեփական վճարային համակարգի գործարկման մասին, որով կարելի է վճարումներ կատարել նրան պատկանող սերվիսներում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Այսօր մենք ներկայացնում ենք Facebook Pay-ը, որը թույլ կտա մարդկանց վճարումներ... կատարել Facebook-ի, Messenger-ի, Instagram-ի եւ WhatsApp-ի միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում։

Ընթացիկ շաբաթում Facebook Pay-ը կարելի է օգտագործել ԱՄՆ-ում Facebook-ով եւ Messenger-ով, նշում է ընկերությունը։ Այս վճարային համակարգի օգնությամբ, օրինակ, կարելի կլինի միջոցներ հավաքել եւ ձեռք բերել միջոցառումների տոմսեր, ինչպես նաեւ անձնական փոխանցումներ եւ գնումներ կատարել Facebook Marketplace-ի որոշ վաճառողներից։

Հունիսին Facebook-ը տեղեկացրել էր սեփական կրիպտոարժույթի՝ Libra-ի մասին։ Ակնկալվում է, որ Libra-ի թողարկումը գլոբալ մակարդակով տեղի կունենա 2020 թվականի առաջին եռամսյակում, 2019 թվականի վերջից կսկսվի թեսթավորումը։ Քսակը կպահպանվի ինչպես առանձին հավելվածի, այնպես էլ մեսենջերների միջոցով։

Facebook ընկերությունը եւ համանուն ցանցը հիմնադրվել է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի կողմից։ Facebook-ի կենտրոնակայանը Կալիֆոռնիայում է։ Facebook-ն ունի մի շարք հանրահայտ սերվիսներ, ինչպիսին են Messenger-ը, Instagram-ը, WhatsApp-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ