News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մենք այսօր ուզում ենք ֆակուլտեի դասախոսական կազմով դիմել ուսանողությանը, բնականաբար նրանց հետ համաձայնություն հայտնելով, որ նախագծի՝ պատմության, գրականության եւ լեզվին վերաբերող այդ հատվածը ժամանակավրեպ է, հիմնավորված չէ, արդարացված չէ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը։

Նրա խոսքով՝ գտնում են, որ ուսանողության այդ տրամադրություններն արդարացված են։

«Ցանկալի կլիներ, որ նրանք գային դասերին եւ իրենց անհամաձայնությունը դասերից դուրս հայտնեին։ Ես կարծում եմ, որ սա միայն լեզվին, գրականությանը եւ պատմության ը չի վերաբերում, սա մեր ժողովրդի նկարագրի դաստիարակությանն է վերաբերում, որն ունի ռազմական նշանակություն։ Եթե զինվորը չունի այն ոգին, այն դաստիարակությունը, հայեցի այն նկարագիրը ըստ իս նա միայն զենքով չի կարող թշնամուն հաղթել»,– ասաց Ավագյանը։

Նրա խոսքով՝ շատ են ուզում, որ Արայիկ Հարությունյանը հանդիպի ուսանողների հետ։

«Ես գտնում եմ, որ դա ճիշտ քայլ է եւ պետք է հանդիպել։ Այս բողոքը բոլորովին քաղաքական երանգ եւ նպատակ չունի, սա զուտ մներ , ազգային էությանը, մեր ոգուն եւ սերունդներին վերաբերող խնդիր է»,– ասաց Ավագյանը։

Նրա խոսքով՝ տարբեր ուժեր, գուցե կձգտեն քաղաքականացնել այս խնդիրը, բայց դա ֆակուլտետի չի վերաբերում. «Մեր նպատակը բոլորավին քաղաքական չէ»։

Ավագյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հարկը չկա։

«Ես կարծում եմ, որ այդ հրաժարականը ոչինչ չի փոխում։ Մեզ հետաքրքրում է կոնկրետ լեզվի, գրականության եւ հայոց պատմության դասավանդման հանել չհանելու խնդիրը։ Ով որ պաշտոնում կլինի, կհրաժարվի, թե ոչ դա մեր խնդիրներից դուրս է»,– ասաց Ավագյանը։

Տպել
Ամենաշատ