News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր՝ նոյեմբերի 13-ին, շարունակվում է «Սասնա Ծռերի» գործով ամբաստանյալների հարցաքննությունը։

Ըստ դատակոչի ցուցակի՝ հարցաքննությունը սկսվեց Գագիկ Եղիազարյանից։ Նա ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում.

«Քրեական գործըն ըստ էության չի քննվել, քրեական գործը չի ներկայացնում այն, ինչ տեղի է ունեցել։ Գործում որեւէ կերպ չի երեւում ապստամբության պատճառը։ Շատ եք ուշացել պարոն Մակյան, որ այսօր արդեն հարցնում եք, թե ինչո՞ւ ենք ապստամբել։ Եվ այսօր դեռ մեր ընկերները գնտվում են անազատության մեջ, այն պարագայում, երբ Հայաստանում իշխանությունը զենքի ուժով զավթած է եղել։ Մենք իրականացրել ենք մեր պարտքը»։

Դատախազի  հարցերին՝ ինչպի՞սի նախապատրաստական աշխատանքներ են իրականացրել նրանք մինչեւ ՊՊԾ գնդի գրավումը, եւ արդյոք զինված եղե՞լ են մինչեւ ՊՊԾ գունդ մտնելը, հարցաքննվողը հրաժարվեց պատասխանել:

Գնդապետ Արթուր Վանոյանի սպանության վերաբերյալ Գագիկ Եղիազարյանն ասաց, որ եւ՛ «Սասնա ծռերի» անդամների, եւ՛ ոստիկանների կողմից հնչեցվել են կրակոցներ մթության մեջ, եւ անհայտ է մնացել, թե ում գնդակից է զոհվել գնդապետը.

«Տեղյակ եմ, որ մեր ընկերների կողմից, գունդ մտնելու առաջին իսկ վայրկյանից հնչեցվել է այն խոսքը, որ մենք ձեր դեմ ոչինչ չունենք, մի կրակեք։ Ոստիկանության մեծ մասը հենց այդպես էլ վարվել է։ Գնդապետ Վանոյանը կրակ է բացել մեր ընկերների վրա, վիրավորել է Սմբատ Բարսեղյանին, եւ մեր ընկերները ինքնապաշտանության նպատակով կրակ են բացել, քանի որ մութ էր, եւ ոք ոչ ոչինչ չի տեսել։ Մթություն էր քանի որ, երբ մեքենան հարվածել է գնդի դարպասներին, լույսերը կտրվել են»։

Նա նշեց, որ ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության հանգամանքներին ծանոթ չէ, տեսել է միայն հսկիչ-անցագրային կետում. «Կանգնած էր, թեւը փաթաթած, խնդրում էր, որ թողնենք գնա։ Հարցրի՝ այլ խնդիր ունե՞ս բացի թեւիցդ, ասաց՝ ոչ։ Ասացի՝ շտապ օգնություն կանչե՞նք, ասաց՝ ոչ, կարող եմ ինքս գնալ։ Եթե չեմ սխալվում, մի ոստիկանի ուղեկցությամբ գնացել է»։

Հարցաքննվողը պատմեց, որ ՊՊԾ գնդում պահված ոստիկանները պատանդներ չեն եղել. «Ոստիկաններն ազատ շրջում էին տարածքում, լոգանք էին ընդունում, մեզ հետ նույն հացն էին կիսում, վերջում Արայիկ Խանդոյանի հետ կրգախառնվում էին, գումարն ու ծխախոտը թողնում էին մեր ընկերներին, ի՞նչ ազատությունը սահմանափակելու մասին է խոսքը։ Ոստիկաններն իրենց հեռախոսներով օրվա կեսը մինչեւ զրուցում էին ընտանիքի հետ։ Ապացույցների մասի՞ն է խոսքը, երբ բերում եք զոհված ոստիկանի շապիկը, ասում եք՝ էս շապիկը հագին է եղել, երբ վիրավորվել է, ու չի երեւում՝ որտեղի՞ց է գնդակը մուտք գործել ու դուրս եկել։ Բերում եք գնդակի փոխարեն, ինչ-որ ծռմռված ժեշտի կտոր։ Հայաստանում ապացույցների կեղծման այնպիսի մեծ փորձ կա, ճչացող դեպքերն այնքան շատ են։ Այստեղ դեռ որեւէ ապացույց չի ուսումնասիրվել։ Ապացույցը այն ֆոտոշոփ արած նկարն էր»։

Գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանի հարցին՝ Գագիկ Եղիազարյանը մինչեւ Գագիկ Մկրտչյանին մոտենալը գործով մեղադրյալ Արմեն Բիլյանին որտե՞ղ է տեսել, Եղիազարյանն ասաց. «Չեմ հիշում, թե տղաներից ում՝ որտեղ եմ տեսել, քանի որ խառնաշփոթ իրավիճակ էր»։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ