News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 10
USD
478.02
EUR
529.5
RUB
7.52
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը երտասարդների հետ հանդիպման ժամանակ հավաստեց, որ Արցախում 2020 նախագահական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում պետական կառավարման ոլորտում կադրերի հարցում լինելու է անզիջում։

«Բոլոր պաշտոններում աշխատանքի հնարավորություն են ստանալու միայն նրանք, որոնք հանրության կողմից բարի համբավ են վայելում, ովքեր պաշտոն ստանալուց հետո չեն փակվելու աշխատասենյակներում եւ շրջապատն ընկալելու են ծառայողական մեքենաների ապակիներից դուրս: Այո ՛, սա լինելու է կարեւոր նախապայմաններից մեկը»,- հավաստել է նա:

Հարությունյանը նաեւ ընդգծել է ամուսնությունների խրախուսման քաղաքականության վերանայումը: «Եթե 2008թ.-ին այդ նպատակով կառավարության կողմից ներդրվեց 300.000 ՀՀ դրամի միանվագ տրամադրման ծրագիրը, որը կարեւոր աջակցություն համարվեց պետության կողմից, սակայն ամբողջությամբ չլուծեց խնդրի ֆինանսական կողմը, կարծում եմ, ժամանակն է, հաշվի առնելով նաեւ առկա հնարավորությունները, ավելացնել այդ գումարի չափը՝ սահմանելով 1 մլն դրամ:

Սակայն սա ինքնանպատակ չէ, քանի որ նոր ընտանիքների ստեղծումը եւ ժողովրդագրական աճին նպաստելը պետական քաղաքականության ռազմավարության կարեւոր նպատակներից են:

Դա նաեւ մեր յուրահատուկ պայքարն է ավանդական ընտանիքի՝ որպես մնայուն արժեքի հանդեպ արվող բոլոր ոտնձգությունների դեմ: Այն կոչված է պահպանելու հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության կարեւորությունը՝ տոնական սեղանի շուրջ համախմբելու ծանոթ-բարեկամներին, ինչը կարծես թե կորցնում է իր տարածականությունը մեր հասարակության մեջ», - ասել է Հարությունյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել
մեր ազատագրական պայքարի ճանապարհին դարձավ ճակատագրական որոշումներ ընդունելու օր․․․
Բակո Սահակյանը ուղերձ է հղել
Մեր պետականաշինության ճանապարհին կարեւոր քայլ էր երկրի հիմնական օրենքի․․․
Արցախի Ազգային ժողովում եզրափակվեցին պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները
Պետական բյուջեի նախագծի քննարկմանը ներկա են եղել ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների...
Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան
Նպատակ ունենալով Արցախում արմատապես փոխելու ոչխարաբուծության զարգացումը՝ բարերար եւ գործարար Իգոր Զարգարյանին խնդրել էի համալիր...
Իմ գործունեությունը քայքայիչ է միմիայն Նիկոլ Փաշինյանի համար․ Վիտալի Բալասանյան․ Yerevan.today
Վարչապետի խոսնակը ճիշտ չի գուշակել․ Վիտալի Բալասանյանի գործունեությունը քայքայիչ է միմիայն․․․
2020-ին Արցախի բյուջեում սոցիալական ծախսերը կավելանան 14,4 տոկոսով. Քննարկում ԱԺ հանձնաժողովում
ԱԺ սոցիալական եւ առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ...
Ամենաշատ