News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական համալսարանի դասախոսները մեկօրյա գործադուլ կանեն ի նշան ուսանողների հետ համերաշխության։ Այս մասին ասվել է մամուլի ասուլիսում, որին մասնակցում էին հայկական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչները։ Հիշեցնենք, որ ուսանողների վրդովմունքն է առաջացրել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը՝ հանել հայոց լեզվի եւ պատմության պարտադիր ուսուցումը բուհերում։

Բուհերի ուսանողները նոյեմբերի 7-ից դասադուլ են անում։ ԵՊՀ դասախոսական կազմն ընդունել է հայտարարություն երեք կետից. հայկական բանասիրության  եւ պատմության ֆակուլտետների պրոֆեսորներն աջակցում են ուսանողներին նրանց պահանջի հարցում։ Դասախոսները մեկօրյա գործադուլ կանեն ի նշան համերաշխության ուսանողների հետ։ Դասախոսները սպասում են խնդրի շտապ քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, հատկապես նախարար Հարությունյանի։ Դասախոսները նաեւ կոչ են անում ուսանողներին դադարեցնել դասադուլը։

ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը նշել է, որ հարցը բարձրացվել է ուսանողների դասադուլի սկզբից, բայց դրան նախորդել է բուհերի եւ ԳԱԱ-ի կողմից բարձրագույն կրթության, գիտության եւ գիտակրթական գործունեության մասին օրինագծի դիտարկումը։ Այնուամենայնիվ, բացասական եզրակացություն ստանալով, նախարարը, միեւնույն է, հայտարարեց, որ զիջումների չի գնա։ Պրոֆեսորները եւ ակադեմիկոսները դիմեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին բաց նամակով, դիմումը տեղադրեցին ինտերնետում։ Հետո հաջորդեցին նախարարի կտրական հայտարարությունը եւ Փաշինյանի հայտնի ուղիղ եթերը՝ հայտնի պիտակներով։ Այնուհետեւ ԶԼՄ-ներում հայտնվեց Մելինե Դալմուզյանի մասին ֆիլմի եւ «ՀուԶանք ու զանգ» ներկայացման ֆինանսավորման տեղեկատվությունը, ինչն առաջ բերեց ուսանողների հույզերի պոռթկում։ «Ես հասկանում եմ ուսանողներին, եւ եթե ես ուսանող լինեի, ինքս էլ այդպես կանեի»,- ասել է Արտակ Մովսիսյանը՝ ավելացնելով, որ արդեն մի քանի հազար մարդ ստորագրել է հետ կանչել մի քանի կետերով վտանգավոր օրինագիծը, որը բացահայտ քամահրական վերաբերմունք է դրսեւորում ակադեմիայի հանդեպ. բազմաթիվ էջեր ունեցող փաստաթղթում նրան հատկացված է 11 տող։ Բուհական կառավարման մասին դրույթը նույնպես դուրս է տրամաբանությունից եւ խախտում է բուհերի անկախությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ