News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Շատ ճիշտ են անում, որ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը:Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց  «Բարգաված Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝  պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում ուսանողների՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին:

«Հայոց լեզուն եւ հայ գրականություն, հայ եկեղեցու պատմությունը ցանկացել են վերացնել գիտե՞ք ովքեր, թուրքերը, մոնղոլները, պարսիկները, արաբները, որ հայոց պետականությունը վերանա:  Մենք ուր գնացել ենք, ուր գաղթել ենք, որտեղ հայոց ազգը բնակություն է հաստատել կառուցել է իր հոգեւոր տունը, հետո դպրոցը: Մենք հիմա ինչի՞ ենք ուսումնական հաստատություններից դա հանում, հանում ենք, որ ի՞նչ: Ինչ ենք բերելու, ինչ ենք ներարկելու: Բերելու ենք էն այլանդակված բանը, չեմ ուզում ասել, դրանք ենք բերելու այլասեռված: Ոնց եք դա պատկերացնում, ուղեղս էլ չի մտնում, չեմ էլ պատկերացնում: Այո, նմանատիպ նախարարները պետք է դուրս գան, միանշանակ կողմնակից եմ»,- ասաց Ղուկասյանը:

Տպել
Ամենաշատ