News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց  «Բարգաված Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝  պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում   «Մել» ֆիլմի՝ պետբյուջեից ֆինանսավորման փաստին:

Ըստ Ղուկասյանի՝ Հայաստանը Օլիմպիկան չեմպիոններ ունի, ավելի լավ կերպարով մարդիկ կան. «Դա չի նշանակում, որ եթե մեկը Եվրոպայի չեմպիոն է եղել իր վատ, խայտառակ ապրելակերպը, որը Գյումրիում հավանաբար տեղ չի ունեցել, դրա համար թողել գնացել է, որովհետեւ Գյումրիում մարդիկ ուրիշ ձեւ են ապրում: Ու դրա համար 20 մլն դրամ փող տա՞ն: Անդրանիկ զորավարի մասին ֆիլմ հանեք, Վարդան Մամիկոնյանի համար ֆիլմ հանեք, ֆիլմ հանեք մեր նախնիների մասին,մեր նահատակված սրբերի մասին: Էս ում համար եք գումարներ տալիս, էս ով ա ձեզ իրավունք տվել էս էղած ժողովրդի… էս խայտառակ ֆիլմերը հանեք: Հետո Պապ թագավորից ենք խոսում, է Պապ թագավորը գալուբոյ է էղել, խայտառակ, մի հայ այդպիսի կերպար պետք է հանել ազգի միջից: Ամոթ է, մեր Տրդատ թագավորին թողել ենք… հետո Պապ թագավորը Ներսես Մեծ կաթողիկոսին է թունավորել, դուք դրա կերպարը վերցնում եք որպես օրինակելի կերպար, թողնում եք Աբգար Թագավորին, Տիգրան Մեծին ու մնացածին: Աշոտ Բարեպաշտ թագավոր ենք ունցել, այնքան բարեպատշներ ենք ունեցել, որ գնացել ու նահատակվել են ընտանիքի հետ միասին: Դուք  դրանց թողել ենք, գնացել եք էտ սատանեքի հետեւից: Զարմանալի է»:

Անդրադառնալով Մելինե Դալուզյանին՝ Ղուկասյանը նշեց, որ որեւէ բան չի իմացել եւ նույնիսկ պարգեւատրել է նրան: «Ես այդպիսի բան չգիտեի, պարգեւատրել եմ, նվերներ եմ տվել, ամեն լավ բան արել եմ: Բայց ես չեմ իմացել, որ նա այդպիսի ցանկություններ է ունեցել: Դրանից  հետո իրեն չեմ տեսել, չեմ էլ ուզում տեսնել»:

Դիտարկմանը, որ երեկ խորհրդարանում հնչել է միտք, հիմնվելով Զիգմունդ Ֆրոյդի, համասեռականությունից վախենում են նրանք, ովքեր «լատենտ գեյեր» են,  Ղուկասյանը նշեց. «Ես էտ բառերից ոչ հասկանում եմ՝ դու ինձ ինչ ասեցի աղջիկ ջան, ոչ էլ լատենտից եմ հասկանում, ես գիտեմ, որ մարդը պետք է ընտանիք ունենա, ես գիտեմ, որ մարդը պետք է երեխա ունենա, կատու չպահի, աղջիկն աղջկան չսիրի, տղեն տղուն չսիրի, ես ըտենց բաներ գիտեմ: Ամոթել է, որ դրանք եկել հասել են ըստեղ: Չեմ էլ ուզում դրանց անդրադառնալ, ինձ նայեք, ու դրանց նայեք: Այսօր Եվրոպան կործանվում է, որովհետեւ երեխա չեն ունենում, դրանք որ իրար հետ ամուսնանում են շառավիղ չեն ունենալու, ազգը վերանալու է, դուք այդ խուլիգաններին ինչի՞ եք բերել մեր վրա գցել: Իրանք վարկաբեկվել ու խայտառակվել են, հիմա մեզ են ուզում խայտառակեն: Մենք սրբապիղծ ազգ չենք եղել, առաջին քրիստոնյա պետությունն ենք եղել»:

Անդրադառնալով եկեղեցու վրա հարձակումներին՝ Ղուկասյանը նշեց, որ նման արարքի կարող են դիմել «միայն թուրքից սերվածները». «Հայող եկեղեցու վրա մենակ թուրքերն են հարձակվել, մոնղոլներն ու սատանան»:

Տպել
Ամենաշատ