News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

2020 թվականի պետական բյուջեն ամենեւին չենք համարում հեղափոխական եւ տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով, այն ցուցանիշներով, որոնք դրված են բյուջեում, մենք չենք կարող հասնել այն նպատակներին, որը քաղաքական հեղափոխության ընթացքում բոլորի մոտ առաջացրել է դրական սպասումներ:

«Ավելին, այն մտահոգությունները, որ մենք դեռեւս փետրվարին արտահայտել ենք 5-ամյա ծրագրի ցուցնաիշների հետ կապված, ճիշտ էին, որ այսպիսի ցուիցնաիշներով չենք կարող ապահովել գրագետ քաղաքականություն  եւ իրականություն դարձնել տնտեսական հեղափոխությունը:

ՀՆԱ 4,9 տոկոս աճը նահանջ ենք համարում, այն չի ապահովում բնակչության կենսամակարդակի, մեր պաշտպանության համակարգի լիակատար երաշխիքները:

Թոշակների ու աշխատավարձերի բարձրացումը, որի մասին խոսում է կառավարությունը, խիստ անբավարար է: Մասնավորապես, արդյունաբերությունն աճելու է 5 տոկոս, գյուղատնտեսությունը 0,5 տոկոս, շինարարությունը 4 տոկոս, հարկային մուտքերի սպասումները 9 տոկոսից իջել է 6 տոկոս»,-ասաց Մելքումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
Հակառակ դեպքում յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք 300 լարիի չափով...
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
21 տարի անց հայաստանյան ֆինանսական շուկայում դարձյալ գործում է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը...
Պապոյանը Ավստրալիայի դեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր
Ի թիվս այլ հարցերի նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա կարևորությունը մեր երկրի համար...
Պետական և բիզնես ոլորտների ներկայացուցիչները քննարկել են կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիրները
Նաև քննարկելու առկա մարտահրավերները, որոնք պետք է հաղթահարել՝ լիարժեք իրավահավասարության և ներառվածության հասնելու համար...
Ամենաշատ