News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


2019-ին պետական ծախսերը նախատեսված են եղել 221 մլրդ դրամ, սակայն նոյեմբերի դրությամբ ծախսվել է ընդամենը 89 մլրդ դրամը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու նախագծին:

Մնացած գումարը, ըստ նրա, կառավարությունը չի կարողանում ծախսել. «Այսինքն ծախսելու տեղ չկա: Այ քեզ բան, չհասկացա, մեզ փող է անհրաժեշտ, նախկինում վարկեր էինք ներգրավում, հիմա փողը կա, չենք կարողանում ոլորտը գտնենք, որ ծախսենք: Որպես դրա բացատրություն քաղաքական մակարդկաում հնչել է, որ բոլոր այն տենդերները ճանապարհաշինության, ջրամբարաշինություն, որտեղ պետք է ծախսվեն այդ գումարները, հիմնականում հին ընկերություններն են, նորերը չեն առաջանում: Եղածներից մի քանիսի վրա էլ քրգործեր են հարուցված»,-ասաց Մելքումյանը:

Նա նաեւ հավելեց, որ եթե հիմա ներդրումային միջավայրը նպաստավոր է, ինչու Հայաստան չեն գալիս ներդրողները, որոնք փորձառություն ունեն այդ ոլորտներում:

«2020 թվականի բյուջեում այդ 221 մլրդ դրամը բարձրացնում են 359 մլրդ դրամի. «Այդ գումարները բարձրացնում ենք, որ դրանք դնենք ԿԲ հաշվին: Այս պահին այդ հաշվին դրված է 300 մլրդ դրամից ավելի գումար, որը մոտ 650 մլն դոլար է եւ համապատասխան ավանդային տոկոս է ստացվում: Այսինքն բիզնեսի ոլորտներ չկա՞ն, որ այդ ամենը ծախսվի»,-ընդգծեց պատգամավորը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ