News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսի հանրապետությունում ՀՀ դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արշակ Փոլադյանին նշանակել Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության (նստավայրը՝ Երևան):

Կենսագրություն

Ծննդյան թիվ և վայր՝ 1950թ. մայիսի 15, Սիրիա

Կրթություն՝ 1968-1972թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմահասարակագիտական բաժնում։

1978-1982թթ. մասնագիտացումը՝ ԽՍՀՄ արևելագիտության ինտիտուտի Լենինգրադյան մասնաճյուղում, մասնագիտություն՝ պատմաբան–արևելագետ։

Պատմական գիտությունների դոկտոր

Աշխատանքային գործունեություն՝

1965թ. Հայաստանի ԳԱ Էջմիածնի տպարան, արաբատառ լեզուների գրաշար

1967-2003թթ. ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, լաբորանտ, ապա՝ կտրսեր, ավագ և առաջատար գիտաշխատող

1991-2000թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բանասիրության ամբիոն, ավագ դասախոս, դոցենտ, ապա՝ պրոֆեսոր

1998-2000թթ. Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համալսարան, ամբիոնի վարիչ:

1993թ. հունվարից ՀՀ ԱԳ նախարարության արաբական բաժնի վարիչ

1998-2000թթ. ՀՀ ԱԳ նախարարի Մերձավոր և Միջին Արևելքի հարցերով խորհրդական

2000թ. Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնել է ՀՀ դեսպանությունը:

2000-2002թթ. ԱՄԷ-ում ՀՀ գործերի հավատարմատար

2002-2006թթ. ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2003-2007թ. Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2003-2007թթ. Բահրեյնի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2007-2018թթ․ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2011-2018թթ․ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս)

Օտար լեզուներ՝

Արաբերեն, ռուսերեն, քրդերեն, անգլերեն

Շքանշաններ՝

2006թ. փետրվարին հայ-էմիրաթյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար շնորհվել է ԱՄԷ բարձրագույն՝ «Անկախության» առաջին աստիճանի շքանշանով:

2011թ. պարգևատրվել է ԱԳՆ ոսկե մեդալով։

2013թ. մայիսի 24-ին ՀՀ նախագահի հրամամանգրով շնորհվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Պարգևատրվել է ՀՀ և ՍԱՀ զանազան կազմակերպությունների պատվոգրերով և մեդալներով:

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ