News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ դեպքերում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) կողմից օրինականացվել են ինքնակամ կառույցներ, որոնք կառուցվել են էլեկտրաէներգիայի փոխանցման հոսանքալարերի անցման՝ էներգետիկ անվտանգության գոտիներում՝ իրական սպառնալիք ստեղծելով այնտեղ բնակվող մարդկանց կյանքի եւ առողջության համար։

Դեռեւս 2009թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների հետ համատեղ ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ էլեկտրաանվտանգությանը վերաբերող խնդիրները գույքագրելու, անվտանգության գոտիներում ընթացող ապօրինի շինությունների կառուցումը կանխելու նպատակով։ Լոռու մարզում ստեղծված աշխատանքային  խմբերը ուսումնասիրություններ են կատարել մարզի վարչական տարածքում գտնվող յոթ համայնքներում: Արդյունքում, պարզվել է, որ, մասնավորապես, Ստեփանավան համայնքում էներգետիկ անվտանգության գոտում տարբեր խախտումներով կառուցված է 73 կառույց, որից 71-ի դեպքում հետագայում խախտումների վերացման ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել։ Ավելին, որոշ դեպքում, առանց խախտումները վերացնելու, ՏԻՄ-երի կողմից իրականացվել են այդ գոտիներում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացներ:

Պարզվել է, որ օդային գծի անվտանգության գոտիների խախտումը հնարավոր է վերացնել նաեւ առանց շինությունն ապամոնտաժելու, ինչի համար անհրաժեշտ է այդ հատվածով անցնող էլեկտրահաղորդման օդային գիծը փոխարինել էլեկտրահաղորդման մալուխային գծով կամ համապատասխան հատվածներում էլեկտրահաղորդման գծերի տարանցում ապահովել:

«ՀԷՑ» ՓԲԸ-ից ստացված գրության համաձայն, հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգ շահագործումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 1102-Ն որոշումը, օդային գծերի անվտանգության գոտիների խախտումը պետք է վերացվի թույլտվություն տված ՏԻՄ-ի եւ/կամ  խախտում կատարած անձի սեփական միջոցների հաշվին՝ վերջինիս ցանկությամբ։

Նկատի ունենալով, որ մարզի համայնքներում հայտնաբերված էլէներգիայի օդային գծերի էներգետիկ անվտանգության գոտիների խախտումները վերացնելու ուղղությամբ ՏԻՄ պաշտոնատար անձանց կողմից տեւականորեն միջոցառումներ չեն ձեռնարկվել եւ արդյունքում չեն չեզոքացվել այդ խախտումների պատճառով նշված գոտիներում բնակվող մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին, ինչպես նաեւ շրջակա միջավայրին սպառնացող վտանգները՝ մարզի դատախազ Գարեգին Մանուկյանը միջնորդագիր է ներկայացրել Լոռու մարզպետին: Դատախազն առաջարկել է  ՏԻՄ-երին  պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ մարզպետարանի իրավական եւ մասնագիտական հսկողության շրջանակներում միջոցներ ձեռնարկել նրանց կողմից նմանատիպ երեւույթները բացառելու, էներգետիկ անվտանգության գոտիների խախտմամբ ինքնակամ կառույցների հետագա օրինականացումը բացառելու եւ այս ոլորտում հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ: Իսկ օրենսդրությանը հակասող որոշումների առկայության դեպքում՝ համայնքի ավագանուն եւ ղեկավարին առաջարկել վերացնել կամ փոփոխել դրանք։

Միջնորդագրով մարզի դատախազը նաեւ առաջարկել է դիտարկել մարզպետարանի իրավասության շրջանակում, ՏԻՄ-երի եւ ՀԷՑ-ի միջեւ համագործակցություն ապահովելով, այդ գոտիներում գտնվող մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, էլեկտրաէներգիայի օդային գծերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ համալիր միջոցառումներ իրականացնելու հնարավորությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը վնասվածքները ստացել է Նոր Նորք վարչական շրջանում…
Մտել էր թոշակառուների բնակարաններ ու 1 միլիոն դրամից ավելի փող գողացել
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է․․․
70․000 դոլար գողացած տղամարդը բերման է ենթարկվել ու ձերբակալվել
Դեպքի վայր մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները տեղում․․․
Առաջին անգամ էր իմ պրակտիկայում այդ կառուցվածքով քրեական գործ. Վարոսյանը՝ Արսեն Բաբայանի գործի մասին
Մեղադրանքում նկարագրված դեպքը որպես այդպիսին գոյություն չունի...
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կալանավոր է մահացել
Հ. Թումանյանը կալանավորվել և ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ էր ընդունվել 07.12.2019թ., ապա 12.12.2019թ.-ին քրեակատարողական հիմնարկի․․․
Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի...
Ամենաշատ