News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 06
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ կապված Արմավիրում հայկական եկեղեցու տարածքում կատարվածի հետ։

«Դեսպանությունը խոր վրդովմունք է հայտնում Արմավիրում տեղի ունեցած միջադեպի առիթով։

Արմավիրի (Կրասնոդարի երկրամաս) քաղաքային դումայի պատգամավոր Ա.Վինոգրադովի գործողությունները մեր կողմից գնահատվում են որպես վանդալիզմի ակտ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) տարածքում եւ հաշվեհարդարի դրսեւորում, ինչը հակասում է հաստատված օրինական կարգին։

Այդ գործողությունները չեն համապատասխանում հայ-ռուսական փոխհարաբերությունների ոգուն եւ կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության։

Ընդգծենք, որ Արմավիրում տեղի ունեցածն առաջ է բերել լուրջ մտահոգություն ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր բազմաթիվ հայրենակիցների շրջանում, որոնք ապրում են Ռուսաստանում։

Դեսպանությունը սահմանված կարգով կտեղեկացնի ռուսաստանյան համապատասխան մարմիններին տեղի ունեցած վանդալիզմի ակտի մասին Արմավիրի հայական եկեղեցու տարածքում։

Միեւնույն ժամանակ, կոչ ենք անում Արմավիր քաղաքի իշխանություններին համապատասխան գնահատական տալ տեղի ունեցածին։

Տեղի ունեցածը կգտնվի դիվանագիտական ներկայացուցչության ուշադրության կենտրոնում։ Դեսպանության ներկայացուցիչները մշտական կապ են պահպանում  համայնքի եւ ՌԴ համապատասխան մարմինների հետ»,- ասվում է մեկնաբանությունում։

Հիշեցնենք, որ Արմավիրի (Կրասնոդարի երկրամաս) քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել էր հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղադրված է հայկական եկեղեցու տարածքում։

Վինոգրադովի խոսքով՝ նոյեմբերի 11-ին լրացել է ժամկետը, որի ընթացքում քաղաքային իշխանությունները խոստացել էին ապամոնտաժել հուշատախտակը, բայց դա չեն արել, եւ ինքը «հարցը լուծել է ինքնուրույն»։

«Պատգամավոր Վինոգրադովը նման իրավիճակի հետ չի համակերպվել եւ իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն է հայտնել՝ սեւ ներկելով Գարեգին Նժդեհի հուշատախտակը»,- տեղեկացնում է «Կրասնայա վեսնա» տեղեկատվական գործակալությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲԴԽ-ն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին. քննարկվել է էլեկտրոնային արդարադատության ոլորտում ՌԴ-ի փորձը
Այդ ուղղությամբ հետագա համագործակցության հեռանկարները…
«Հրապարակ». Թրոլինգ չէի՞ն Լավրովի եւ Պեսկովի վերջին հայտարարությունները
Ռուսաստանի հետ ոչ մի խնդիր չունենք…
Քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի ԶՈՒ-երի միջեւ ռազմական ոլորտում տեղեկատվության փոխանակման հարցեր
Դեկտեմբերի 2-ից 5-ը Երեւանում անցկացվել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը...
Կոմկուսը խստորեն դատապարտում է հայ ժողովրդի մեծ բարեկամ Գրիբոյեդովի արձանի պղծումը. Հայտարարություն
Հայաստանում կրկին թեւածում է ՀՀՇ-ի ուրվականը, որն իր ապազգային գործունեությամբ անդառնալի վնաս հասցրեց մեր երկրին…
ՀՀ վարչապետն ու նախագահը ցավակցել են ՌԴ նախագահին
Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ...
Ինձ համար անընդունելի է բարբարոսության ցանկացած դրսեւորում. Ալեքսեյ Սանդիկով
Բարբարոսության ցանկացած դրսեւորում անընդունելի է...
Ամենաշատ