News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 09
USD
477.97
EUR
528.87
RUB
7.49
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Քանի դեռ մեզ հրավեր չի եղել բանակցելու կամ խոսելու, չենք հայտնի նաեւ դիրքորոշում դրա վերաբերյալ. նախարարությունից կլինի հրավեր, կքննարկենք, կհասկանանք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ երիտասարդական միության ատենապետ Արգիշտի Գեւորգյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույցին:

«Նախարարը մի կողմից ասում է, որ պատրաստ է քննարկումների, մյւոս կողմից նշում է, որ միակ բանը, որ իրեն կտանի դեպի հրաժարական, հենց իր դիրքորոշումն է: Մենք պահանջում ենք նախարարի հրաժարականը, քանի որ նա այնքան վատ համբավ ունի արդեն, որ ես չեմ պատկերացնում, որ այդ համբավով նա կարող է լինել նախարար»,-ասաց նա:

ՀՅԴ-ական երիտասարդը նաեւ հավելեց, որ իրենք դեռ շարունակում են նստացույցը. «Մենք շարունակում ենք նստացույցը այնքան ժամանակ, քանի դեռ մտածում ենք, որ այս միջոցը ամենալավն է:Երբ այլ գործիք կգտնենք, որ ավելի արդյունավետ պայքարենք, միանշանակ կօգտագործենք այդ գործիքները»:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ից դասադուլ են անում՝ բողոքելով նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծից, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը:

Նոյեմբերի 7-ին երիտասարդ դաշնակցականները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիա են անցկացրել եւ նախարարության շենքի դիմաց նստացույց հայտարարել:

Այսօր ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների շուրջ 50 դասախոսներ մեկօրյա գործադուլ են հայտարարել եւ իրենց աջակցությունը հայտնել ուսանողների պայքարին՝ նշելով, սակայն, որ նախարարի հրաժարականի պահանջ չունեն: Նրանք նաեւ կոչ են արել դադարեցնել դասադուլը:

Նստացույցի մասնակիցների կարծիքով՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, քանի որ նրա կառավարման շրջանում նախարարությունը վարում է ապազգային քաղաքականություն՝ առաջ քաշելով վիճահարույց «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը, առաջարկելով դպրոցական ծրագրից բերել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ֆինանսավորելով «հակահայկական, սատանիստական» նախագծեր: Նրանց հատկապես զայրացրել է մեծ աղմուկ բարձրացրած՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար նախարարության կողմից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ տրամադրելու փաստը:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել