News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 08
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Գիտության ոլորտում կտրուկ քայլել են պետք կատարել, քանի որ երիտասարդ գիտնականները լքում են երկիրը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երիտասարդ գիտնական Տիգրան Քոթանջյանը։

Նրա խոսքով՝ բոլոր զարգացած երկրներում գիտության հիմնական առաջ տանող ուժը հանդիսամնում են 35–55 տարեկան մարդիկ են, ինչը մեր պարագայում բոլորովին այլ է։

«Նրանք գիտաշխատողների թվաքանակի մեջ 50 տոկոս եւ ավելի են կազմում, իսկ մեզ մոտ այդ թվաքանակը մոտ 15 տոկոս է. այդտեղ բավականին բաց ունենք։ Պատճառը նրանում է, որ երիտասարդները համալսարաններն ավարտելուց հետո մտնում են գիտության մեջ, կայանում են եւ չստանալով բավականաչափ ֆինանսավորում կամ մեկնում են արտասահման կամ փոխում են ոլորտը, գնում են IT ոլորտ եւ այս տիրույթը դատարկ է մնում։ Մեզ մոտ 65 տարեկանից բարձր գիտաշխատողների քանակը մոտ 30 տոկոս է կազմում, երբ Խորհրդային Միության տարիներին եղել է 4–5 տոկոս։ Փաստացի մեր գիտությունը ծերանում է»,– ասաց Քոթանջյանը։

Նրա խոսքով՝ արդեն 2 տարի գիտության մեջ ֆինանսավորումը չի բարձրացել։

«2018 եւ 2019 բյուջեով ֆինանսավորումը չի բարձրացել, իսկ 2020 թվականի բյուջեով որոշակի բարձրացում կա, բայց ուղղված միայն ռազմական հետազոտությունների ոլորտին, այսինքն շատ քիչ գիտնականների է դա վերաբերվելու»,– ասաց Քոթանջյանը։

Նա համեմատականներ անցկացրեց գիտության ոլորտի ֆինանսավորման եւ պետական բյուջեից պարգեւատրումների միջեւ։

«Եթե ռազմական հետազոտությունների մասը չհաշվենք, այսօր գիտության ֆինանսավորմանը 12.6 միլիարդ դրամի չափ է, որպես օրինակ ասեմ պետական համակարգում՝ ըստ բյուջեի պարգեւատրումների ֆոնդը եւս 12 միլիարդ դրամի չափ է։ Այսինքն պետական համակարգում պարգեւատրումների ֆոնդը մոտ նույն չափ է, ինչ որ գիտության ֆինանսավորման չափը»,– ասաց Քոթանջյանը։

Երիտասարդ գիտնական Արմեն Սարգսյանի խոսքով՝ այս պահին միայն գիտնականների ֆիանասավորման խնդիրը չէ, քանի որ փարձարարական ծախսերի համար եւս գումար է անհրաժեշտ։

«Այսօր շատ գիտական կառույցներում օգտվում են դեռ այն նյութերից, որոնք ժառանգություն ենք ստացել դեռ ԽՍՀՄ տարիներից։ Որոշ ժամանակ այն բավարում էր աշխատելուն, սակայն այսօր, եթե բացարձակ ազնիվ կերպով ներկայացնենք մեր հոդվածը, ինչ որ տեղերում եւ նշենք, թե ինչ սարքերովգ ենք մենք աշխատել, առանց նույնիսկ կարդալու, թե ինչ արդյունք ենք մենք ստացել մրժվելու է, քանի որ սարքը բարոյապես մաշված է»,– ասաց Սարգսյանը։

Տիգրան Քոթանջյանի խոսքով՝ անցած տարի է հանդիպել նախարարի հետ եւ որ նա խնդրի մասին տեղյակ է։

«Իրենց պնդմամբ իրենք աշխատում են, փորձում են, ինչ որ բաներ անել, բայց արդյունեժքները դեռեւս չի երեւում»,– ասաց Քոթանջյանը

Նա հիշեց տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կապված նախարարների աշխատավարձերի բարձրացման հետ։

«Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ ընդիմադիր պատգամավոր լինելով, ելույթ ունեցավ եւ ասաց, որ նախարարի աշխատավարձը 4–5 անգամ ավելի է լինում քան ուսուցչի աշխատավարձը եւ դա ցինիզմ է։ Այսօր գիտենք, որ պարգեւատրումների արդյունքում նախարաները ստանում են 1.5 միլիոն աշխատավարձ, գիտաշխատողի եւ ուսուցչի աշխատավարձի համեմատ այն ստացվում է 20 անգամ տարբերություն։ Եթե արժանապատիվ աշխատավարձ պետք է ստանան նախարարները, ինչո՞ւ չպետք է գիտաշխատողներն ու ուսուցիչներն էլ արժանապատիվ աշխատավարձ ստանան»,– եզրափակեց Քոթանջյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ