News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 05
USD
477.94
EUR
530.13
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

2020թ. պետական բյուջեով բազմաթիվ անհասկանալի ծախսեր են նախատեսված, հստակ չէ դրանց հիմնավորվածությունը, թափանցիկ եւ արժանահավատ չեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով, պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր հոդվածներով «այլ ծախսեր» հոդվածներում նախատեսված են գումարներ, որոնք թափանցիկ չեն, չի հասկացվում է, թե ինչի վրա են դրանք ծախսվելու:

«Օրինակ, անհասկանալի է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի «այլ ծախսեր» հոդվածը: Դրա համար նախատեսված է 11 մլրդ 856 միլիոն դրամ: Կրկին անհասկանալի է, թե ինչ ծախսեր են, որոնք բացվածք չունեն, եւ մենք չգիտենք` ինչի համար պետք է ծախսեր իրականացնենք»,-նշեց նա:

Բագրատյանը խնդրահարույց համարեց նաեւ գիտության ոլորտին հատկացվող բյուջեի 1.5 մլրդ դրամ թերֆինանսավորումը: «Եթե մենք համարում ենք, որ տնտեսություն պետք է անցկացնենք գիտելիքահենք գործառույթով եւ գիտելիքահենքությունը պետք է ապահովենք գիտության նկատմամբ վերաբերմունքով, եւ մենք 1.5 մլրդ դրամ նվազեցնում ենք հատկացվող ծախսերը, այլեւս գիտության պահպանման խնդիր ենք լուծում: Այսինքն` ընդամենը աշխատավարձ ստանան, կարողանան հացի խնդիր լուծել: Գիտությունն այդպես չեն զարգացնում»,-նշեց Բագրատյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանն էլ ուշադրություն հրավիրեց 2020 թ. պետական բյուջեով նախատեսված սոցիալական ոլորտին, մասնավորապես, զբաղվածության ծրագրերին:

«Մենք ունենք 2019 թ. պետական բյուջեով կատարված որոշակի ծրագրեր, եւ նույն ծրագրերը նույնությամբ նախատեսել ենք 2020 թ.: Պետական քաղաքականությունը սոցիալական ոլորտում միանշանակ պետք է միտված լինի աղքատության հաղթահարմանը, եւ զբաղվածության ոլորտում իրականացվող այդ ծրագրերը պետք է խթան լինեն, որ Հայաստանի Հանրապետությունում հաղթահարվի աղքատությունը»,-ասաց պատգամավորը` նշելով, թե զբաղվածության ոլորտում  1 մլրդ 820 մլն-ի ծրագիր է իրականացվում, բայց որեւէ ծրագրի վերաբերյալ չկա որոշակի վերլուծություն, կամ, թե ինչպիսի մեթոդաբանություն է կիրառվում, եւ ինչպիսի արդյունք է ակնկալվում:

«Այս բոլոր ծրագրերը, կարելի է ասել, անարդյունավետ ծրագրեր են: Դրանց մեջ եղել են այնպիսիք, որ նույնիսկ ժամանակին հանվել են` ոչ արդյունավետ լինելու պատճառով, սակայն, չգիտես ինչու, այսօր նույնպես հայտնվել են 2020 թ. պետական բյուջեում»,-ասաց Արթուր Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է գյուղատնտեսության կարիքների համար հատկացնել 18 մլրդ դրամ
2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է Ֆինանսների նախարարության կարիքների համար հատկացնել 33,3 մլրդ դրամ…
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է շուրջ մեկ դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Ըստ 2020 թվականի բյուջեի նախագծի՝ Հայաստանն ակնկալում է KFW-ից 7,1 մլն դոլար ստանալ
Հայաստան-ԵՄ Գործողության ծրագրով նախատեսված բյուջետային աջակցության ծրագրով Հայաստանն ակնկալում է ստանալ 7,6 մլրդ դրամ կամ 14,5 մլն եվրո…
2020 թվականին ՀՀ-ում կապիտալ ծախսերը կհասնեն 5 տոկոսի 2019-ի 2,8 տոկոսի փոխարեն
Կապիտալ ծախսերը կհասնեն 5 տոկոսի...
2020 թվականի վերջին ՀՀ պետպարտքը կկազմի 7,3 մլրդ դոլար. ֆիննախ
Հայաստանը ցածր պետպարտք ունեցող երկիր է...
Խորհրդարանական խմբակցությունները 2020 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ 160 առաջարկ են ներկայացրել
Որոնց իրականացման համար անհրաժեշտ էր պետբյուջեից հատկացնել լրացուցիչ եւս 368 մլրդ դրամ…