News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 08
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2018-2019թթ. առաջին 9 ամիսների արտահանման դինամիկային:

Դիտարկվող ժամանակահատվածում արտահանման ծավալներն աճել են 7.9%-ով՝ կազմելով 1.9 մլրդ ԱՄՆ դոլար: Արտահանման ծավալների աճը հիմնականում պայմանավորված է դեպի ԵՏՄ երկրներ՝ 6.4% (կազմելով 532.6 մլն ԱՄՆ դոլար), ԱՊՀ այլ երկրներ՝ 32.9% (կազմելով 19.9 մլն ԱՄՆ դոլար) եւ այլ երկրներ (բացառությամբ ԵՄ երկրների)՝ 24.9% (կազմելով 897.3 մլն ԱՄՆ դոլար) աճով, մինչդեռ դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալների 14.7% անկում է գրանցվել` կազմելով շուրջ 453 մլն ԱՄՆ դոլար:

Դեպի ԵՏՄ երկրներ արտահանման ծավալների 6.4% աճը հիմնականում պայմանավորված է դեպի ՌԴ արտահանման ծավալների 6.8% աճով, մինչդեռ դեպի Ղազախստան արտահանման ծավալները 53.1% անկում են գրանցել: Հետաքրքրական է նկատել, որ դեպի Ղրղզստան արտահանման ծավալները դիտարկվող ժամանակահատվածում աճել են 3.4 անգամ, իսկ Բելառուսի պարագայում՝ 22.7%-ով:

Դեպի ԱՊՀ այլ երկրներ արտահանման ծավալների աճը հիմնականում պայմանավորված է դեպի Ուկրաինա արտահանման ծավալների 43.8% աճով՝ կազմելով 16.4 մլն ԱՄՆ դոլար:  

Դեպի այլ երկրներ արտահանման ծավալների աճը հիմնականում պայմանավորված է հետեւյալ հիմնական համարվող գործընկեր երկրների կտրվածքով արձանագրված արտահանման ծավալների զգալի աճով. Շվեյցարիա՝ 39.1%, Չինաստան՝ 63.8, Իրաք՝ 27.9% եւ Կանադա՝ 80.8%: Չինաստանի եւ Կանադայի դեպքում աճը պայմանավորված է եղել պղնձի հանքաքարի խտանյութի արտահանման ծավալների աճով, մինչդեռ Շվեյցարիայի դեպքում «թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից իրեր» ապրանքային խմբի արտահանման ծավալների աճով: Իրաքի դեպքում աճը բացատրվել է  «սիգարետ եւ սիգար» ապրանքային խմբի արտահանմամբ: Իսկ հիմնական գործընկեր համարվող Արաբական Միացյալ Էմիրությունների պարագայում արտահանման ծավալների 29.7% անկում է գրանցվել՝ կազմելով 44.8 մլն ԱՄՆ դոլար, որը բացատրվում է «թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից իրեր» ապրանքային խմբի արտահանման ծավալների կրճատմամբ:

Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալների անկումը հիմնականում պայմանավորված է դեպի Գերմանիա արտահանման ծավալների 54.7% անկմամբ` կազմելով 52.1 մլն ԱՄՆ դոլար, որը բացատրվում է  «ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր» ապրանքային խմբի արտահանման ծավալների կրճատմամբ: Իսկ մեկ այլ հիմնական համարվող գործընկեր երկրի՝ Բուլղարիայի դեպքում արտահանման ծավալները 7.2%-ով կրճատվել են՝ կազմելով 163.7 մլն ԱՄՆ դոլար, որը հիմնականում բացատրվում է պղնձի հանքաքարի խտանյութի ծավալների կրճատմամբ:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում թեեւ գրանցվել է ընդհանուր արտահանման ծավալների 7.9% աճ, այն բաժին է ընկել հիմնականում ԵՏՄ անդամ երկրներին եւ այլ երկրներին, մինչդեռ դեպի ԵՄ երկրներ գրանցվել է 14.7% արտահանման ծավալների անկում:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
700 անուն ապրաքատեսակներ կթանկանան. տնտեսագետ
Հատկապես խոցելի խավի համար, որը գերազանցում է մեկ միլիոնը, էդ բոլորի…
Դոլարի փոխարժեքը հատեց 478 դրամի սահմանագիծը. եվրոն եւս թանկացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Մեկ շաբաթում հաշվարկվել է 293 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում...
ՀՀ վարչապետը կոչ է անում քաղաքացիներին առանց հաշիվ-ապրանքագրի չաշխատել
Մի աշխատեք առանց հաշիվ-ապրանքագրերի, կոչ է անում վարչապետը...
2019 թվականին Հայաստանի պետական բյուջեն 89 մլրդ դրամով գերակատարվել է. վարչապետ
Սա անհնար կլիներ, եթե Կառավարությունը ձախողվեր, եւ երկրում չգրանցվեր ոչ մի տնտեսական աճ…
Հայաստանի կառավարությունը փակում է բիզնես հանրույթին ունեցած ԱԱՀ 30-ամյա պարտքը. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունն այդ նպատակով հատկացրել 56 մլրդ դրամ...
Ամենաշատ