News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետբյուջե մուտք չի արվել 454, 7 մլրդ դրամ, գրեթե 950 մլն դոլար։ Այս գումարը կարող էր պետբյուջե մտնել, եթե չտրվեին հարկային արտոնություններ այս կամ այն ոլորտին, կամ այս կամ այն գործունեությանը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 13-ին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նախարարի խոսքով՝ այժմ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է աստիճանաբար պակասեցնել այդ արտոնությունները, քանի որ այդ մոտեցումը ամենաքիչ արդյունավետն է։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց Ջանջուղազյանը, ավելի վաղ կառավարության կողմից տրամադրված հարկային եւ այլ արտոնությունների արդյունքները ինչպես հարկն է կուսումնասիրվեն եւ կվերլուծվեն։ «Մենք ցանկանում ենք հասկանալ, թե  որքանով են այդ արդյունքները բավարար, եւ համադրելի են արդյոք այն արտոնություններին, որոնք ավելի վաղ տրամադրվել էին պետության կողմից»,- ասել է Հայաստանի ֆինանսների նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ