News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 09
USD
477.97
EUR
528.87
RUB
7.49
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի Հանրապետությունում՝ Դուշանբեում ներկայացվել է «Արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների իրականացման համար նախատեսված «Մեկ պատուհան համակարգի»» փորձնական փուլը:

Համակարգը մշակվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակներում՝ հայկական IUnetworks ընկերության կողմից` բարելավելու միջսահմանային ծառայությունների գործընթացը, համաձայն որի արտոնագրման փաստաթուղթը և վկայագրերը արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին կներկայացվեն էլեկտրոնային տեսքով:

«Ես շատ հպարտ եմ, որ մեր ընկերությունը մշակել է մի համակարգ, որը պարզեցնելու և արագացնելու է արտահանման-ներմուծման և տարանցիկ գործառնությունների հետ կապված վարչական ընթացակարգերի իրականացումը։ Սա համարում եմ մեր ընկերության հաջողված նախագծերից մեկը, հատկապես, երբ այն օգտագործվելու է նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Եվ, իհարկե, ուզում եմ ընդգծել մեր թիմի մեծ ներուժը և հերթական անգամ շնորհակալություն հայտնել նվիրված աշխատանքի համար», - աել է IUnetworks ընկերության գործադիր տնօրեն Վահրամ Մերանգուլյանը։

Հարկ է նշել, որ վերջին շրջանում Տաջիկստանը արդյունավետ քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային կառավարման զարգացման և ազգային տնտեսության թվայնացման ուղղությամբ։

Դուշանբեում «Արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների իրականացման համար նախատեսված «Մեկ պատուհան համակարգի»» փորձնական փուլի ներկայացմանը և ներդրմանը ներկա էին Տաջիկստանի Հանրապետությունում Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցիչը, Տաջիկստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախարարի առաջին տեղակալ Զավկի Զավկիզոդան, նաև մաքսային մարմնի ղեկավարության, նախարարությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներ և ձեռնարկատերեր։

Ներկաները նշել են, որ «Արտահանման, ներմուծման և տարանցման  գործընթացների իրականացման համար նախատեսված «Մեկ պատուհան համակարգի»» պիլոտային փուլի իրականացումը կնպաստի ազգային տնտեսության զարգացմանը, երկրի արտահանման ներուժի ամրապնդմանը և հանրապետության տնտեսության մեջ ներդրումների ներգրավմանը:

IUNetworks-ը հանդես է գալի «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոմերցիոն անշարժ գույքի և վաճառքների ոլորտներում: «Գալաքսի» ընկերությունների խմբում խմբում աշխատում են ավելի քան 3000 աշխատակից։ Ընկերության հիմնական ուղղությունը ծրագրավորումն է, որն իր մեջ ներառում է պետական համակարգի ավտոմատացումը, «էլեկտրոնային կառավարություն» նախագիծը և հեռահաղորդակցության ոլորտում մասնավոր հատվածի հետ աշխատանքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել
Հիշեցումների Any.do ծառայության հետ համատեղ ստեղծված գործառույթը կոչվում է WhatsApp Reminders…
Ինչպիսի՞ տեսք կունենան iPhone-ի նոր մոդելներն առաջիկա երկու տարվա ընթացքում
Արդեն չորս ամիս անց՝ 2020 թվականի մարտին, տեղի կունենա iPhone SE ռեինկարնացիայի ցուցադրությունը SE2 պայմանական նշանի ներքո…
Ինդոնեզիայի նախագահը որոշել է փոխարինել որոշ պաշտոնյաներին արհեստական ինտելեկտով
Այժմ դրանք կազմված են չորս մակարդակից, որոնք Վիդոդոն ցանկանում է կրճատել երկու անգամ: Արհեստական ինտելեկտի կրճատումը թույլ կտա փոխարինել կրճատված աշխատակիցներին…
Google-ը հրաժարվում է խելացի ակնոցներից
Հատուկ փաստաթղթում բացատրվում է, որ օգտատերերը պետք է տեղադրեն այդ թարմացումը ինքնուրույն…
Իրանում ցուցադրել են նոր ծովային անօդաչու սարք
Իրանի ՌԾՈւ-ն նոր անօդաչու սարք է ցուցադրել...
Apple-ը առանց Lightning բնիկի «բարձրագույն» դասի iPhone կթողարկի
2021թ․ երկրորդ կեսին Apple-ը առանց Lightning բնիկի «բարձրագույն» դասի iPhone կթողարկ․․․