News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեկնարկել է Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ  «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի վերջին փուլը։ Ծրագրի նպատակն է Հայաստանի դպրոցներում ամենօրյա կրթական գործընթացը դարձնել առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ՝ աշակերտներին թվային հմտություններ տրամադրելու շնորհիվ:

Ծրագիրը թիրախավորում է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի 10 դպրոցների 13-16 տարեկան 120 աշակերտների, որոնցից 100-ը մասնակցել են դասընթացների փուլին:

Այսօրվա հանդիպման ընթացքում ծրագրի մասնակիցները ներկայացրին դասապրոցեսին աջակցող լուծումներ, որոնք մշակել են սեփական ուժերով տարբեր առարկաների համար՝ օգտագործելով ծրագրի շրջանակում ձեռք բերած թվային հմտությունները և գիտելիքները:  Գաղափարների ներկայացմանը հաջորդեց խմբերին խրախուսական մրցանակներով պարգևատրման արարողությունը:

«Մենք որպես գործատու ակնկալում ենք, որ մեր աշխատակիցները պիտի տիրապետեն այսօրվա թվային գործիքներին, և վստահ եմ, բոլոր գործատուները մտածում են նույն կերպ: Ուստի մեր այս ծրագիրը պիտի մասնակիցներին հնարավորություն տա ապագայում մրցունակ լինելու աշխատաշուկայում և կօգնի ուսուցիչներին թվային գործիքների շնորհիվ դասավանդման գործընթացը դարձնել շատ ավելի դյուրին և արդյունավետ», - նշեց Հայաստանում Beeline-ի PR ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը:

«Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագիրը  քաղհասարակության և բիզնեսի միջև հաջողված համագործակցության լավագույն օրինակներից է, որը խոսում է կրթության կարևորության մասին: Կարծում ենք, որ ապրելով թվային, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած աշխարհում՝ շատ կարևոր է ունենալ ՏՏ գրագիտություն և թվային հնարավորությունների արդյունավետ կիրառման հմտություն. մեկ բան է պարզապես ծանոթ լինել համացանցին և նրա կիրառմանը, մեկ այլ բան՝ իմանալ և հասկանալ,  թե ինչպես այն ճիշտ օգտագործել և որտեղ ինչ փնտրել», - հավելեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Նշենք, որ նախատեսվում է ստեղծել նաև ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում և այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ