News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության մի շարք հարցեր, գործընկերության արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու հեռանկարները։ Քննարկվել են նաև Հայաստանի տարածքում գտնվող ռուսաստանյան ձեռնարկությունների, մասնավորապես՝ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունավետության բարձրացմանը և հետագա համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող  հարցեր։

Վադիմ Յակովենկոն հատկանշական է համարել Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների՝ «Սինտրոնիքս Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կառավարվող «ԵրՄՄԳՀԻ» (Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ) ՓԲԸ և «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում: Նա կարևորել է ազատ տնտեսական գոտու տարածքում գործող ինովացիոն ընկերությունների գործունեության ընդլայնումը և բավականին տպավորիչ համարել  վերջիններիս զարգացումը։

Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել,  որ այն կազմակերպությունները, որոնք իրենց գործունեությունն արդեն ծավալում են «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում, զարգացման և ակտիվության էլ ավելի մեծ արդյունքներ կգրանցեն։ Նա կարևոր է համարել ազատ տնտեսական գոտու ադյունավետության բարձրացմանն ուղղված ավելի ակտիվ քայլերի իրականացումը՝ կազմակերպությունների կողմից հետաքրքրության մեծացման և ներդրումների ներգրավման տեսանկյունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Ամենաշատ