News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Եթե Մադրիդյան սկզբունքները հարցի լուծման ճանապարհն են, ուզում ենք հասկանալ՝ այն ո՞ւր է հասցնելու, որ նախապես իմանանք՝ այդ ճանապարհով գնո՞ւմ ենք, թե ոչ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, արդյոք հնարավո՞ր է Արցախի հարցի բանակցային գործընթացում Մադրիդյան սկզբունքների փաստաթղթի փոխարեն նոր փաստաթուղթ լինի։

«Դուք հանդիպել եք «Ազատ հայրենիք» կուսակցության անդամներին, եւ իրենք հանդիպումից հետո տված հարցազրույցներում նշել էին, թե դուք ասել եք՝ այս պահին Մադրիդյան սկզբունքները եւ փաստաթուղթը բանակցային սեղանին չեն։ Կարեւոր է ձեր կողմից հաստատում կամ հերքում ունենանք՝ հասկանալու՝ եթե չկա այդ փաստաթուղթը, ապա ի՞նչ կա, կարեւոր է սա նաեւ այն առումով, որ տարեսկզբին՝ մարտի 12-ին, Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո, դուք երկարաշունչ, հատուկ անդրադարձ էիք կատարել Մադրիդյան սկզբունքներին՝ հասկանալու նաեւ թե Ադրբեջանը ի՞նչ է հասկանում այդ սկզբունքների եւ  տարրերի  վերաբերյալ։ Եվ հասկանանք, թե ի՞նչ դինամիկա կա այդ ուղղությամբ։ Հասկանում ենք, որ 2007 թվականին առաջացած փաստաթուղթը այդ ժամանակ նաեւ ինչ-որ իմաստով բալանսավորում էր տարածաշրջանի գլոբալ անվտանգության այն խնդիրները, որոնք այդ պահին առկա էին, եւ գուցե հիմա ա՞յլ փաստաթուղթ պետք է երեւան բերել»։

Վարչապետն ասաց, որ այս դեպքում մի փոքր թյուրըմբռնում է եղել․

«Այդ օրը ես նոր բան չեմ ասել։ Խոսքը նրա մասին է, որ քանի դեռ Մադրիդյան սկզբունքների բոլոր պարամետրերը մեզ համար թափանցիկ չեն, մեզ համար դժվար է ասել՝ ընդունում ենք դա որպես բանակցային գործընթացի հիմք, թե ոչ։ Սկզբունքները, ըստ էության, ճանապարհն են հարցի լուծման։ Ուզում ենք հասկանալ, թե այդ ճանապարհն ի՞նչ հնարավոր տեղեր կարող հասցնել։ Ես օրինակը Հայաստանի վրա էի բերում, նույն ճանապարհով կարելի է գնալ Սեւան, կարելի է գնալ Գավառ, Դիլիջան, Վարդենիս։ Հիմա մենք ասում ենք՝ այս ճանապարհով կարելի է գնալ այս քաղաքները, բայց եթե պարզվի, որ մեր մտադրությունը Արմավիր գնալն է, ուրեմն պետք չի գնալ այս ճանապարհով, քանի որ այս ճանապարհի բոլոր կածաններով ոնց էլ պտտվենք, Արմավիր չենք հասնելու։ Մեր գործընկերների օրինակով՝ մեկը ուզում է գնալ Վարդենիս, մեկը ուզում է գնալ Գավառ, մյուսը՝ Մարտունի, տրամաբանական է, որ մենք Երևանից պետք է դուրս գանք եւ Աբովյանով մտնենք այդ ճանապարհը։ Առնվազն մինչեւ Գավառի խաչմերուկը կարող ենք իրար հետ շարժվել։ Ասում ենք՝ եկեք պարզենք՝ այդ Մադրիդյան սկզբունքները որտե՞ղ են տանում, ու գնանք առաջ։ Եթե հասկանանք, որ այդ իրավիճակն է, ապա մինչեւ Գավառի խաչմերուկը գալիս ենք։ Բայց եթե մեկը ուզում է գնալ Գյումրի, մյուսը՝ Արմավիր, էն մյուսն էլ՝ Արտաշատ,  դա նշանակում է, որ պրոբլեմ կա Մադրիդյան սկզբունքների հետ, այսինքն՝ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին խաբում է, իսկ մենք չենք ուզում բանակցային գործընթացներում ինչ-որ մեկին խաբենք»։

Արման Բաբաջանյանի մյուս հարցին նույնպես Փաշինյանը պատասխանեց այլաբանորեն։

Բաբաջանյանը, մասնավորապես, հարցրեց. «Լավրովը Երեւանում հայտարարել էր հայ-թուրքական գործընթացի մասին, ասել էր, որ ժամանակին, երբ սկսվեց այդ գործընթացը, մենք զգուշացնում էինք մեր հայ գործընկերներին, որ լինեն զգույշ այն երկրներից, որովհետեւ առանց Ղարաբաղի հետ առնչելու այս գործընթացը հնարավոր չի լինի առաջ մղել։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ դրված են աննախադեպ ռազմավարական գործընկերության տարրեր։ Հնարավո՞ր է,  որ ինչ-որ մի պահի Երեւանին եւ Անկարային  առաջարկ արվի սկսելու այդպիսի գործընթաց։ Արդյո՞ք դուք այդպիսի առաջարկ արդեն ունե՞ք ձեր սեղանին, կամ պատերացնում եք այդպիսի գործընթացի մեկնարկ՝ Ռուսաստանի միջնորդությամբ»։

Փաշինյանը արձագանքեց. «Պատասխանեմ Սեւանի օրինակով։ Եթե ամիսը փետրվարն է, եւ ինչ-որ մեկն առաջարկի՝ եկեք գնանք Սեւանում լողալու, այդ առաջարկն այդքան էլ տրամաբանական չի լինի, քանի որ առաջին ռեակցիան կլինի հակառակը։ Տարածաշրջանային իրավիճակը եւ մթնոլորտը ցույց են տալիս, որ այդտեղ փետրվարն է, եւ պետք չէ իրերը հավաքել ու գնալ լողալու, որովհետեւ կարող է մրսենք, թոքաբորբ ստանանք։ Համաձայն եմ Լավրովի մտքի հետ, որ պետք է ճիշտ համատեքստում լինի»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ