News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 12
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, եւ որոնք մտածում են՝ այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձեւով պատգամավորի սպառնալ, ուղիղ ասում եմ՝ կպառկեցնենք ասֆալտին։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում նոյեմբերի 13-ին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Վարչապետի խոսքով՝ քրեական ենթամշակույթը եւ կոռուպցիան պետք է իսպառ վերացվեն Հայաստանից․

«Մեր քաղաքական թիմը ձեւակերպել է քաղաքական խնդիր, որ Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը եւ հերոսացումը պետք է արմատախիլ արվի, որովհետեւ դա կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է։ Որեւէ պետական հիմնարկից, օրինակ, դպրոցից գողություն է արվում, չարաշահում է արվում, չարաշահումը բացահայտելու ամենապարզ ձեւը ո՞րն է. որ երեխաները տեսնում են, դրա մասին հայտնեն։ Ի՞նչ է տալիս քրեական ենթամշակույթը, տալիս է՝ հո դուք գործ տվո՞ղ չեք։ Քրեական ենթամշակույթը կոռուպցիայի հետ համատեղ պետք է արմատախիլ արվի։ Եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, եւ որոնք մտածում են՝ այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձեւով պատգամավորի սպառնալ, ուղիղ ասում եմ՝ կպառկեցնենք ասֆալտին։ Թող նրանք անգամ ոչ մի բան էլ մտածած չլինեն, մենք նրանց «կփռենք ասֆալտին» եւ կծեփենք պատերին բառիս բուն իմաստով։ Թող ոչ ոք անգամ չմտածի ծպտուն հանել, լինի նախկին իշխանությունից կամ ներկա, հատկապես եթե հաջողացրել է թալանել հանրապետության երկրորդ քաղաքի ունեցվածքի կեսը։ Թող ականջներին օղ անեն։ Իսկ եթե անտեսեն նախազգուշացումս, ապա դա դուք կտեսնեք ռեալ իրավիճակում»:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ չի կարող երաշխավորել, որ, նման օրենք ընդունելով, հնարավոր կլինի պատշաճ ձեւով պայքարել քրեական հեղինակությունների դեմ։ Փաշինյանն ընդգծել է, որ եթե այդ օրենքը բավարար չլինի, ապա կընդունվեն նաեւ այլ միջոցներ։

«Տեսեք ի՞նչ է կատարվում «Նուբարաշենի» եւ «Արմավիրի» ՔԿՀ-ներում, հարյուրավոր ընտանիքների սոցիալական հարցն է լուծվում։ Ձեր ասած՝ քրեական ենթամշակույթը հարյուրավոր ընտանիքների դժբախտացնում է, վերջին ունեցվածքը ծախել են տալիս եւ ուղարկում ՔԿՀ-ներ, «օբշյակներ» եւ այլն։ Մենք դատապարտվածների արժանապատվությունը պահելու ենք»։

Նշենք, որ Փաշինյանի ակնարկը, ամենայն հավանականությամբ, հասցեագրված էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել