News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


2020 թվականին նախատեսում եմ պաշտոնական այցով մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում նոյեմբերի 13-ին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Վարչապետի խոսքով՝ արդեն կա նախնական պայմանավորվածություն, որ 2020 թվականին ինքը պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, 2020 թվականի երկրորդ կամ 2021-ի առաջին կեսին կայցելի պատասխան պաշտոնական այցով Հայաստան։

Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ իր հարաբերություններին՝ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց, որ 2018 թվականի նրա հանդիպման արդյունքներով եւ խոսակցությունները Ռուսաստանի նախագահի հետ աննախադեպ դինամիկա են ունեցել։

«Ժամանակի ընթացքում հարցերը ստանում են պատասխաններ, ընդ որում՝ կա նաեւ որոշակի ընկալման, դրանց խորության եւ անկեղծության երկուստեք գիտակցման խնդիր։ Ես դեռ անցած տարվա ամռանն ասացի, որ մենք մտադիր ենք հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի եւ նոր որակի։ Կարող եմ ասել, որ գործընթացն ընթանում է։ Հիմա ես արդեն կարող եմ այդ մասին ավելի վստահ ասել»,- ընդգծել է Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ