News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ձմռան ամիսներին գազի գինը չի բարձրանա: Այս մասին նոյեմբերի 13-ին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ գազի գնի շուրջ բանակցությունները դեռեւս շարունակվում են եւ կշարունակվեն:

«Դա նորմալ գործընթաց է: Այո, մենք միշտ պետք է տվյալ հարցով բանակցություններ վարենք: Այժմ կարող եմ վստահ ասել, որ մենք կարող ենք դիտարկել բանակցությունների միջանկյալ արդյունքները, եւ հայտնել, որ ձմռան ամիսներին Հայաստանի քաղաքացիների համար գազի գինը չի բարձրանա, եւ մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 1-ը այդ հարցը չի քննարկվելու»,- նշեց փոխվարչապետը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ