News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուսանողական հանրահավաքի մասնակիցները տեղեկատվական երթ են սկսել Երեւանի կենտրոնական փողոցներում:

Ուսանողներն անցել են Հանրապետության հրապարակով, Հյուսիսային պողոտայով, ապա վերադարձել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի մոտ:

Ուսանողները բարձախոսով հայտարարում են, որ նախարար Արայիկ Հարությունյանի գործողությունները չեն համապատասխանում ազգային դաստիարակության ոգուն եւ տրամաբանությանը, եւ պահանջում են նախարարի հրաժարականը: «Արայիկ, հեռացիր»,- բղավում են ուսանողները:    

Հիշեցնենք, որ ուսանողների կտրուկ գործողությունների առիթ է հանդիսացել բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագիծը։ Կրքերն էլ ավելի սրվեցին տրանսգենդեր Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի եւ «Ու զանգ եւ զանգ» տարօրինակ բեմականացման համար խոշոր գումարներ տրամադրելու որոշումից հետո։

Նախագիծը նախատեսում է հրաժարվել բուհերում հայոց լեզվի եւ պատմության պարտադիր ուսուցումից, Գիտությունների ակադեմիայի լուծարում, բուհերի անկախության զգալի սահմանափակում։ Այսօր Երեւանի պետական համալսարանի դասախոսները մեկօրյա գործադուլ են արել՝ ի նշան ուսանողների հետ համերաշխության։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ