News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը ուզում է ցույց տալ, որ դատապարտյալ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը նույնպես իր քաղաքական պարտականություննէ։ Այս մասին նոյեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքերով, դա արվում է կալանավորների պահման պայմանների բարելավման եւ պատժիչ հաստատությունների բարեփոխումների ճանապարհով, մասնավորապես, այլընտրանքային սննդային համակարգի ներդրման օգնությամբ։

Ինչպես նշեց կառավարության ղեկավարը, պատժիչ հաստատություններում այլընտրանքային սննդային համակարգի ներդրման շնորհիվ լուծվել են հարյուրավոր ընտանիքների սոցիալական խնդիրները։

«Իսկ քրեական ենթամշակույթը դժբախտացնում է հարյուրավոր ընտանիքների, քանի որ նրանք վաճառում են իրենց ապրուստի վերջին միջոցները եւ ունեցվածքը ու խնայված միջոցներն ուղարկում են պատժիչ հաստատություններ։ Մենք Հայաստանի քաղաքացիների համար արժանապատիվ պայմաններ կստեղծենք, որպեսզի պաշտպանենք ճաղերի հետեւում հայտնված քաղաքացիների ինչպես նաեւ նրանց ընտանիքների իրավունքները, որպեսզի նրանք ավելի վատ վիճակում չհայտնվեն՝ քրեական տարրերի ազդեցության պատճառով։ Մենք կկանգնենք այդ ընտանիքների կողքին եւ կպաշտպանենք դատապարտյալ քաղաքացիների արժանապատվությունը»,- ընդգծեց Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ